Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վեց ամիս անց դադարում են պաշտպանություն ապահովել. հետազտություն
Ռիսկի խմբի մարդկանց համար ժամանակին վերապատվաստում է անհրաժեշտ կորոնավիրուսի դեմ, քանի որ արդեն վեց ամիս անց գործող պատվաստանյութերը դադարում են անհրաժեշտ պաշտպանություն ապահովել։ Այս մասին ասվում է Lancet Respiratory Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտողներն ուսումնասիրել են 2021 թվականի ապրիլից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 50000 հոսպիտալացման տվյալները եւ պարզել, որ պատվաստանյութերը 94 տոկոսով արդյունավետ են հոսպիտալացումը կանխելու համար ներարկումից 50-100 օր հետո: Սակայն 200-250 օր անց արդյունավետությունը նվազում է մինչեւ 80.4 տոկոս:
Հետազոտությունը հաստատում է պաշտպանվածության կտրուկ նվազումը պատվաստումից արդեն վեց ամիս անց, ինչը վկայում է լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության մասին, այն է՝ խթանող պատվաստման։
Գիտնականներին հաջողվել է նաեւ պարզել պատվաստանյութերի արդյունավետության նվազման հետ կապված գործոնները. դրանք են՝ տարիքը (80+), ուղեկցող հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը, փոխպատվաստումների առկայությունը, երիկամների քրոնիկ հիվանդությունը, հիպերտոնիան կամ սրտի անբավարարությունը, վարակի տեսակը եւ պատվաստումից հետո անցած ժամանակը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Moderna, Pfizer-BioNTech եւ Janssen պատվաստանյութերը նույնքան լավ են սկզբնական պաշտպանություն ապահովում կորոնավիրուսից, ընդ որում, Pfizer-BioNTech-ի եւ Janssen-ի արդյունավետությունը ժամանակի ընթացքում ավելի արագ է նվազում, քան Moderna-ինը:
Գիտնականների խոսքով՝ այս տվյալներն օգնում են հասկանալ արդյունավետության տարբերություններն ըստ պատվաստանյութի տեսակի, ինչը կարող է օգնել որոշել խթանիչ պատվաստումների ծրագրերի նպատակները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը