Ֆրանսիայի ֆիննախը ստուգում է ռուսների ֆինանսական ակտիվները, անշարժ գույքը, զբոսանավերը եւ ավտոմեքենաները
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը մանրակրկիտ ուսումնասիրում է բոլոր ֆինանսական ակտիվները, այդ թվում՝ անշարժ գույքը, զբոսանավերը եւ շքեղ ավտոմեքենաները, որոնք պատկանում են պատժամիջոցների ցանկում ընդգրկված ռուսներին, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, հայտնում է Midi Llibre-ն։
«Մենք այդ բոլոր ակտիվներն առգրավելու օրինական իրավասություններ ունենք»,- լրագրողներին ասել է Լը Մերը նախագահ Էմանուել Մակրոնի եւ մյուս նախարարների հետ ճգնաժամային հանդիպումից հետո:
Նա հիշեցրել է, որ ռուսական որոշ բանկեր հեռացվել են SWIFT վճարման սխեմայից։ «Ռուսաստանի Կենտրոնական բանկի բոլոր ակտիվները սառեցվել են նախորդ գիշեր։ Դա տասնյակ միլիարդավոր եվրոյի զգալի գումարներ են, որոնք մեծապես խաթարում են դրա արժութային պահուստները եւ ռուսական առեւտուրը ֆինանսավորելու կարողությունը, այս որոշման անմիջական հետեւանքները Ռուսաստանում արդեն տեսանելի են ռուբլու, տոկոսադրույքների եւ ֆինանսական շուկայի մակարդակով»,- ասել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը