Մարսի վրա փոքրիկ «քարե ծաղիկ» է հայտնաբերվել
Curiosity-ի լուսանկարին պատկերված օբյեկտը նման է մարջանի կամ մամխի: Սակայն գիտնականները բացատրել են, որ դա նուրբ կառուցվածքով հանքային գոյացություն է: Դենդրիտը (այդպես են կոչում երկրաբանական օբյեկտները, որոնք նման են բույսերի) կազմված է հանքանյութերից, որոնք գոյանում են ջրի նստվածքից, գրում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով Universe Today-ին:
Curiosity-ն լուսանկարել է այդպիսի երկրաբանական երեւույթները նաեւ նախկինում: Դրանք կոչվում են կրիստալների դիագենետիկ կլաստերներ: Մարսագնացի գիտական նախագծի ղեկավարի տեղակալ Էբիգեյլ Ֆրեյմանը թվիթերյան էջում գրել է, որ այդպիսի «տիեզերական մարջանները» կազմված են սուլֆատային աղերից:
Գիտախումբն անվանել է լուսանկարում պատկերված օբյեկտը «Մամխի աղ»: Լուասնկարի վրա երեւում են հանքանյութերն ու լեռնային տեսակների մակերեւույթի տեքստուրան:
Մարսի վրա հայտնաբերված մյուս «ծաղիկների» ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ նախ դրանք եղել են ժայռի մեջ, որը ժամանակի ընթացքում քայքայվել է: Իսկ այդ հանքային գոյացությունները կարողացել են դիմակայել էրոզիային:
Համանման կազմությամբ օբյեկտներ է լուսանկարել նաեւ Opportunity մարսագնացը: Դրանք ստացել են «հապալաս» անվանումը, քանի որ ունեցել են փոքրիկ եւ կլոր ձեւ: Այդ պատկերի մեջ կարելի է տեսնել այդպիսի կլոր օբյեկտներ «ծաղկի» հարեւանությամբ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը