«Սասնա ծռեր» կոչվածն Ադրբեջանի հետ սինքրոն աշխատում է հակառուսական տրամադրությունների տարածման հարցում
2022թ. փետրվարի 23-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ կազմված 43 հոդվածից: Հռչակագրի 11-րդ կետը նախատեսում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։
Ուշագրավ է, որ նույն բովանդակությունն ունի 100 տարի առաջ՝ 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 8-րդ կետը, որում ասված է. «Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տարածքում թույլ չտալ մյուս երկրի կառավարության դերին, կամ նրա տարածքի մի մասին հավակնող կազմակերպության կամ խմբի ձևավորում կամ առկայություն, ինչպես նաև մյուս երկրի դեմ պայքարելու նպատակ ունեցող խմբի առկայություն»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ռուս-ադրբեջանական վերջերս ստորագրված հռչակագրին և, մասնավորապես, 11-րդ կետին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն ընդգծեց, որ այս դրույթով Մոսկվան պաշտպանում է իր շահերը, որովհետև ուղղված է Ադրբեջանում օր օրի թափ հավաքող հակառուսական տրամադրությունների զսպմանը, ինչն իր հերթին՝ ուղղորդվում է Թուրքիայից։
«Հաշվի առնելով Ադրբեջանում ընդդեմ Ռուսաստանի ծավալվող մարտահրավերները՝ պետք է ընդգծեմ, որ պատերազմի ավարտից հետո հակառուսական քարոզը Ադրբեջանում բավականին մեծ ծավալների է հասել։ Ռուսաստանը սա շատ լավ է հասկանում և գիտակցում է, որ թուրքական գործոնի ակտիվացման հետ փորձ է արվելու Հարավային Կովկասից իր դերը նվազեցնելու, ուստի այս կետով Ադրբեջանից պահանջում է, որ այդ կազմակերպությունները կամ փակվեն, կամ դրանց նկատմամբ սանկցիաներ կիրառվեն։
Սա ուղղված է ավելի շատ Թուրքիայի դեմ։ Ուշագրավ է, սակայն, որ պատերազմի ավարտից հետո հակառուսական տրամադրությունների աճ կա նաև Հայաստանում։
Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններն ապահովող թևերը փոխկապակցված են։
Ցավով պետք է նշեմ, որ «Բևեռ» կամ «Սասնա ծռեր» կոչված անհասկանալի կառույցը չի ծառայում ՀՀ ազգային շահին և հակառուսական ալիք է գեներացնում։
Հատկանշական է, որ այդ կառույցում գտնվող մարդիկ կան, որոնց ընտանիքի անդամները Հայաստանում չեն, ուստի նրանք թքած ունեն, թե ում տղան կզոհվի առաջնագծում։
Ու, փոխանակ, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները մեր նկատմամբ, ամեն բան անեն այն կոտրելու համար, անում են հակառակը»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ այդ կառույցի անդամներն ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հակառուսական բովանդակության հարցազրույցներ են տալիս, ինչն էլ այդ տելեգրամյան ալիքների միջոցով ստանում է շատ մեծ տարածում։
«Բևեռ» կամ «Սասնա ծռեր» կոչվածն Ադրբեջանի հետ սինքրոն աշխատանք է տանում հակառուսական տրամադրությունների տարածման հարցում. սա ասում եմ շատ մեծ ցավով։ Այդ կազմակերպություններն աշխատում են ռուսների դեմ՝ փորձելով ադրբեջանցիների մոտ ապացուցել, որ անելու են ամեն ինչ, որ Հայաստանը կտրվի ռուսական ազդեցությունից»,- ասաց Դավթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ