«Comedy Woman»-ի աստղը մեկնաբանել է կռիվը շոուի մեկ այլ մասնակցի հետ
«Comedy Woman» նախագծի աստղ Մարինա Ֆեդունկիվը պատմել է շոուի մեկ այլ մասնակցի՝ Նադեժդա Սիսոեւայի հետ վեճի մասին։ «Сама Меньшова» YouTube-յան շոուի ընթացքում արտիստը ներկայացրել է իրադարձությունների իր տարբերակը։
«Իհարկե, կռվել չի կարելի։ Ես չէի էլ ասի, որ հենց կռիվ է եղել։ Ես հարվածել եմ նրա վզակոթին եւ նստատեղին, ահա եւ վերջ»,- հայտարարել է Ֆեդունկիվը։ Արտիստի խոսքով՝ իր գործողությունները հետեւել են գործընկերոջ գռեհիկ պահվածքին։ «Ես բռիությանը նույն կերպ եմ պատասխանում։ Ես այդպես որոշեցի»,- ասել է Ֆեդունկիվը։
Մարինա Ֆեդունկիվը խոստովանել է, որ հետագայում երկար ժամանակ վերլուծել է իր քայլը, սակայն վստահեցրել է, որ եթե դեպքը կրկնվեր, ինքը նույն կերպ կվարվեր։ «Դա իմ բռնկուն բնավորությունից է։ Դրանից հետո մեկ տարով հեռացրին Comdey-ից։ Բայց այդ պահին արդեն ես մի քանի անգամ փորձել էի հեռանալ, դուր չէին գալիս խաղացանկը ու մնացած ամեն բան։ Ես Նադյայի պատճառով չեմ հեռացել»,- ասել է Ֆեդունկիվը։
Սիսոեւան Ֆեդունկիվի հետ վեճի մասին պատմել է 2020թ․-ի նոյեմբերին YouTube-յան «Бар в большом городе» շոուի ընթացքում։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել շրջագայության ընթացքում։ Երբ արտիստներն առավոտյան երկար սպասել են Ֆեդունկիվին, Սիսոեւան խնդրել է, որ նա առանձին մեքենաով գնա։ Երբ Comedy Woman-ի մասնակիցներն օդանավակայան են հասել, Ֆեդունկիվը կռիվ է սկսել։ Սիսոեւան հավելել է, որ դրանից հետո գործընկերոջը մեկուկես տարով հեռացրել են աշխատանքից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը