Կրեմլում բանակցությունների մեկնարկից առաջ Պուտինն ու Լուկաշենկոն կատակներ են փոխանակել
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ սկսել են բանակցությունները կատակների փոխանակմամբ։ Սա այս տարվա ընթացքում առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է, թեեւ վերջին մեկուկես ամսում Պուտինն ու Լուկաշենկոն բազմիցս զրուցել են հեռախոսով՝ քննարկելով ինչպես երկկողմ, այնպես էլ գլոբալ հարցեր։ Նրանց նախորդ դեմ առ դեմ շփումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումն ընթանում է առանց հակակորոնավիրուսային լրացուցիչ սահմանափակումների։ Չկա նախագահների միջեւ մի քանի մետր սոցիալական հեռավորություն, ինչպես դա տեղի ունեցավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններում։ Դա պայմանավորված էր, մասնավորապես, նրանով, որ ղեկավարները հանդիպումից առաջ հրաժարվել էին օգտվել ռուս բժիշկների ծառայություններից ՊՇՌ թեստավորում անցնելիս։
Սակայն Պուտինի եւ Լուկաշենկոյի զրույցի համար վեց մետրանոց օվալաձեւ սեղանի կարիք չի եղել։ Բանակցությունների մեկնարկից առաջ երկու նախագահները միմյանց ձեռք են սեղմել եւ ընկերական գրկախառնվել։ Տեսնելով իր գործընկերոջը՝ ՌԴ նախագահը ժպտալով հարցրել է. «ՊՇՌ թեստ հանձնեցի՞ք», ապա ընկերական բարեւել է՝ «Ողջույն»։
Լուկաշենկոն գլխով դրական պատասխան է տվել եւ խոստովանել, որ կարող էր ավելի շուտ ժամանել, սակայն սպասում էր թեստի արդյունքներին։ Բացի այդ, Բելառուսի նախագահը նշել է, որ ինքը նույնպես ուրախ է տեսնել ՌԴ նախագահին։ «Ես նույնպես ուրախ եմ հանդիպել ձեզ հետ, գոնե մի քիչ թուլացնենք արեւմտյան վերնախավին»,- հավելել է նա։ Առաջնորդները նստել են բուխարու մոտ՝ միմյանցից ոչ մեծ հեռավորության վրա։
Օրակարգում են ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, եվրոպական անվտանգության եւ երկու երկրների ազգային շահերի ապահովման արդի խնդիրները, արեւմտյան պատժամիջոցներին դիմակայությունը, համատեղ զորավարժությունների անցկացումը եւ այլ թեմաներ։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը