Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նախազգուշացրել է «Արեւելյան Եվրոպայի տափաստաններում» պատերազմի մասին
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նախազգուշացրել է պատերազմների մասին, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայում։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Արեւելյան եկեղեցիների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Մենք շրջապատված ենք պատերազմներով, եւ դա ողբերգություն է։ Մարդկությունը, որը հպարտանում է գիտության, փիլիսոփայության, շատ այլ բնագավառներում նվաճումներով, նահանջում է խաղաղության հարցերում: Նա պատերազմի չեմպիոն է։ Դա ամոթի առիթ է բոլորի համար», - ասել է պոնտիֆիկոսը։
«Մենք հույս ունեինք, որ ստիպված չենք լինի դա կրկնել երրորդ հազարամյակում։ Բայց մենք արյունահեղություն ենք տեսնում Մերձավոր Արեւելքի, Սիրիայի եւ Իրաքի հակամարտություններում, հզոր ահեղ քամիները փչում են Արեւելյան Եվրոպայի տափաստաններում՝ կրակ վառելով զենքով, ցուրտը թողնելով անմեղ մարդկանց սրտերում», - ասել Է Ֆրանցիսկոսը։
Հռոմի Պապի կոչով հունվարի 26-ին աղոթքի օր է անցկացվել Ուկրաինայում խաղաղության համար: Պոնտիֆիկոսն իր քարոզներում բազմիցս կոչ է արել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը։ Հինգշաբթի Հռոմի կենտրոնում տեղի է ունեցել բազմամարդ ցույց՝ ի նշան Ուկրաինայում խաղաղության աջակցության, որը կազմակերպել է Սուրբ Էգիդիայի կաթոլիկ համայնքը․ այն խոստանում է շարունակել նման ակցիաները։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը