Երեւանում հաշիվը կիսատ վճարելու համար օտարերկրացիներին զրկել են ազատությունից. ակումբի աշխատակիցները ձերբակալվել են
Փետրվարի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած օտարերկրյա քաղաքացիները հաղորդում էին տվել, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ից կեսգիշերն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորչի փողոցի ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները, ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու շուրջ ծագած խնդրի պատճառով, իրենց մեկուկես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին, ժամը 22.20-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, բերման են ենթարկվել ակումբի անվտանգության 28-ամյա աշխատակիցն ու օտարերկյա 34-ամյա մի քաղաքացի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 212-րդ (Սպառողներին խաբելը) հոդվածների մեղադրանքով:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը