ԱՄՆ-ը փակում է դեսպանությունը Կիեւում, իսկ մնացած աշխատակիցներին տեղափոխում է Լվով
ԱՄՆ-ը փակում է Կիեւում իր դեսպանությունը եւ երկրում մնացած փոքրաթիվ դիվանագիտական աշխատակիցներին «ժամանակավորապես վերատեղակայում» Լվովում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ վկայակոչելով «ռուսական զորքերի կուտակման կտրուկ արագացումը»։
«Ես հրամայել եմ այդ միջոցները կիրառել մի պատճառով՝ մեր աշխատակիցների անվտանգության համար, եւ մենք կոչ ենք անում Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ հեռանալ երկրից»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
«Այս ողջամիտ նախազգուշական միջոցները ոչ մի կերպ չեն խաթարում մեր աջակցությունը կամ մեր հավատարմությունը Ուկրաինային: Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր հավատարմությունն անսասան է»,- ասել է նա։ «Մենք նաեւ շարունակում ենք դիվանագիտական լուծման մեր անկեղծ ջանքերը եւ նախագահ Պուտինի հետ նախագահ Բայդենի հեռախոսազրույցից ու արտգործնախարար Լավրովի հետ իմ զրույցից հետո շարունակում ենք փոխգործակցել Ռուսաստանի կառավարության հետ։ Դիվանագիտության ճանապարհը հասանելի է մնում, եթե Ռուսաստանը որոշի բարեխղճորեն գործել: Մենք անհամբեր սպասում ենք դեսպանատուն մեր աշխատակիցների վերադարձին, հենց որ պայմանները թույլ տան»,- հավելել է Բլինքենը:
Այս քայլի շրջանակներում Պետդեպարտամենտը հրամայել է ոչնչացնել ցանցային սարքավորումները եւ համակարգչային աշխատող կայանները, ինչպես նաեւ ապամոնտաժել դեսպանատան հեռախոսային համակարգը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին: Այս քայլերը Կիեւում դեսպանատունը, որպես դիվանագիտական հաստատություն, անօգտագործելի են դարձնում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը