ԱՄՆ-ն փետրվարի 12-ին կհայտարարի Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ն պատրաստվում է տարհանել Կիեւում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով՝ Պետդեպարտամենտը շաբաթ օրը կհայտարարի, որ դիվանագիտական առաքելության բոլոր անդամները պետք է լքեն Ուկրաինան՝ երկիր ենթադրյալ ռուսական ներխուժման հետ կապված մտավախությունների պատճառով։ ԱՄՆ ԱԳՆ-ն այս տեղեկությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին դեռ չի արձագանքել:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ փոքր թվով ամերիկացի դիվանագետներ կարող են մնալ երկրում, սակայն կտեղափոխվեն արեւմուտք՝ Լեհաստանի հետ Ուկրաինայի սահման մոտ։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն էլ ավելի է կրճատում Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների թիվը եւ կոչ է անում բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը: «Այս փուլում մենք ցանկանում ենք շատ հստակ ասել՝ Ուկրաինայում գտնվող ցանկացած ամերիկացի պետք է հեռանա որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»,- հավելել էր նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը