Բայդենը որոշել Է Աֆղանստանի գումարը տալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է կարգադրություն հրապարակել, համաձայն որի Աֆղանստանի Կենտրոնական բանկի յոթ միլիարդ դոլարի չափով բոլոր ակտիվները, որոնք պահվում են ամերիկյան բանկերում, Վաշինգտոնի արտակարգ տնօրինության տակ կանցնեն: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տունը ծրագրում է բաժանել այդ գումարը. 3,5 մլրդ դոլար կհատկացնեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, իսկ երկրորդ կեսը կծախսեն Աֆղանստանին հումանիտար օգնություն տրամադրելու համար: Այս քայլի մասին, NYT-ի տվյալներով, կհայտարարվի փետրվարի 11-ին։
Նման միջոցի հաշվին, ինչպես նշում է հրատարակությունը, Վաշինգտոնը պլանավորում է լուծել «իրավաբանական, քաղաքական, արտաքին քաղաքական եւ հումանիտար խնդիրների խճճված հանգույցը, որոնք կապված են Աֆղանստանում 20-ամյա պատերազմի ավարտի հետ»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը