Ղազախական գազացանցային կազմակերպության դեմ քրեական գործ է հարուցվել բարձր գների պատճառով
Ղազախստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Հեղուկ գազի պահեստավորման պարկ» ՍՊԸ-ի դեմ, որը կասկածվում է վառելիքի մենաշնորհային բարձր գներ սահմանելու մեջ։ Այս մասին հայտնել է հանրապետության մրցակցության պաշտպանության եւ զարգացման գործակալության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ատիրաուի շրջանի Ղազախստանի մրցակցության պաշտպանության եւ զարգացման գործակալության վարչությունը հետաքննություն է սկսել «Հեղուկ գազի պահեստավորման պարկ» ՍՊԸ-ի գազացանցային կազմակերպության դեմ՝ գերիշխող կամ մենաշնորհային դիրքի չարաշահման՝ մենաշնորհային բարձր սգների սահմանման հիմքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հետաքննության արդյունքների հիման վրա պարզվել է, որ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ատիրաուի շրջանի հեղուկ գազի երկրորդային մեծածախ շուկայում։
Միեւնույն ժամանակ Ատիրաուի շրջանի տնտեսական հետախուզության վարչությունն այս կազմակերպության գործունեության աուդիտ է անցկացրել։
«Աուդիտի արդյունքներով՝ 2019-2021 թվականների համար մենաշնորհային բարձր գների սահմանման մասով մենաշնորհային դիրքի չարաշահման նշաններ են եղել։ Ստուգման արդյունքներով՝ Ատիրաուի շրջանի տնտեսական հետախուզության վարչությունը քրեական գործ է հարուցել «Հեղուկ գազի պահեստավորման պարկ» ՍՊԸ-ի դեմ, աշխատանքներ են տարվում մենաշնորհային եկամուտները պետբյուջե առգրավելու ուղղությամբ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք մի քանի օր անց անկարգությունների վերաճեցին։ Դրանց մասնակիցները հարձակվում էին ոստիկանների եւ զինվորականների վրա։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին։ Հունվարի 7-ին իրավիճակը կայունացավ, հունվարի 19-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը չեղարկվեց:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը