Քանյե Ուեսթն ու Ջուլիա Ֆոքսն ազատ հարաբերություններ ունեն եւ հանդիպում են այլ մարդկանց հետ
Ռեփեր Քանյե Ուեսթն ու դերասանուհի Ջուլիա Ֆոքսն ազատ հարաբերություններ ունեն, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրին զույգի շրջապատից։ Ուեսթն ու Ֆոքսը հանդիպում են նաեւ այլ մարդկանց հետ․գլխավորն ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ չսկսելն է։
«Նրանք պարզապես ցանկանում են երջանիկ լինել, այդ պատճառով նույնիսկ կարող են իրենց թույլ տալ դուրս գալ հանրային նորմերի շրջանակներից։ Նրանց կապը դուրս է սովորական նորմերի սահմաններից։ Խանդ կամ վատ մթնոլորտ չկա»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Նշվում է, որ 32-ամյա Ֆեքսը հանդիպում է «առեղծվածային անծանոթի» հետ, իսկ ռեփերը ժամանակ է անցկացնում 24-ամյա մոդել Չեյնի Ջոնսի հետ, որին օգտատերերը համեմատում են նրա նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։
Ջուլիա Ֆեքսն ու Քանյե Ուեսթը, որն այժմ ամուսնալուծվում է իր չորս երեխաներից մորից՝ Քիմ Քարդաշյանից, միասին պապարացիների տեսախցիկների առաջ հայտնվել էին հունվարի սկզբին։ Մի քանի օր անց զույգը հաստատել էր, որ սիրավեպ ունի, ավելի ուշ սիրահարները ճաշել են Մադոննայի հետ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը