Նյու Յորքում ձերբակալել են կրիպտոարժույթի Bitfinex բորսան կոտրողներին
Արդարադատության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է կրիպտոարժույթի պատմության մեջ ամենամեծ գողության բացահայտման մասին՝ առգրավելով ռեկորդային 3,6 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին ամուսնական զույգից, որը 2016 թվականին ենթադրաբար կոտրել է կրիպտոարժույթի Bitfinex բորսան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
34-ամյա Իլյա Լիխտենշտեյնը եւ նրա կինը՝ 31-ամյա Հիզեր Մորգանը, ձերբակալվել են երեքշաբթի առավոտյան՝ նյույորքյան Մանհեթենում։ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի խոսքով՝ Լիխտենշտեյնը եւ Մորգանը կանգնած են արդարադատության նախարարության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական յուրացման հետեւում: Մոնակոն ընդգծել է, որ նախարարության կողմից իրականացված հաջող գործողությունը ապացույցն է այն բանի, որ կրիպտոարժույթն այլեւս «հանցագործների համար ապաստարան չէ»։
Նյու Յորքի բնակիչներ Լիխտենշտեյն ու Մորգան ամուսինները երեքշաբթի կեսօրին կանգնել են Հարավային շրջանի դաշնային դատարանի առջեւ: Նրանց փողերի լվացման եւ իշխանություններին խաբելու հանցավոր պայմանավորվածության մեղադրանք է առաջադրվել: Գործը հասել է Վաշինգտոնի դաշնային դատարան:
Ամուսինները մեղադրվում են կրիպտոարժույթի Bitfinex բորսան հաքերային եղանակով կոտրելու արդյունքում գողացված 119 754 բիթքոինների լվացման մեջ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ հանցագործության պահին գողացված միջոցների արժեքը բիթքոիններով գնահատվել է 71 միլիոն դոլար, սակայն, հաշվի առնելով կրիպտոարժույթի արժեքի աճը, այժմ գողացված բիթքոինների ծավալը գնահատվում է. ավելի քան 4,5 միլիարդ դոլար:
Այս հանցագործության հետաքննության կարեւոր իրադարձությունը կարող էր դառնալ AlphaBay ընդհատակյա դարքնեթ-շուկայի կործանումը, որը դադարեց գոյություն ունենալ 2017թ. իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։ Արդարադատության նախարարությունում տեղեկացրել են, որ հաքերների գողացած միջոցների մի մասը փոխանցվել է AlphaBay-ին։
Թվային արժույթի հսկմամբ զբաղվող Elliptic ընկերության տվյալներով՝ անլեգալ կայքի փակումը, հավանաբար, իշխանություններին թույլ է տվել հետեւել AlphaBay-ի ներքին տրանզակցիաներին եւ դրանք կապել Լիխտենշտեյնի կրիպտոարժութային հաշիվների հետ։
Bitfinex-ի հայտարարությունում ասվում է, որ բորսան աշխատում է արդարադատության նախարարության հետ, որպեսզի «մեր կանոնները հաստատի գողացված բիթքոինները վերադարձնելու համար»։
Լիխտենշտեյնը եւ նրա կինը փորձել են նաեւ փող լվանալ փոխանակման կետերի օգնությամբ եւ միջոցները փոխանցել են որպես սթարտապ-քարոզչության վճարներ Հիզեր Մորգանի անունով, տեղեկացրել են արդարադատության նախարարությունում։ Երեքշաբթի դատախազությունը հայտարարել է, որ անօրինական եկամուտները ծախսվել են տարբեր իրեր գնելու վրա՝ սկսած ոսկուց եւ NFC-թոքեններից, վերջացրած Walmart առեւտրային ցանցի «միանգամայն երկրային» նվեր-սերտիֆիկատներով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը