Ռուսաստանն Ուկրաինայի կողմից Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու փորձեր թույլ չի տա
Ռուսաստանն Ուկրաինայի կողմից Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու փորձեր թույլ չի տա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչո՞ւ է Ուկրաինայի հնարավոր ընդունումը (ՆԱՏՕ-խմբ.) այդքան վտանգավոր։ Չէ որ խնդիր կա՝ եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, կարծում են, որ Ղրիմը, օրինակ, Ուկրաինա է, մինչդեռ մենք կարծում ենք, որ այն Ռուսաստանի Դաշնության կազմում է։ Իսկ եթե ռազմական ճանապարհով փորձեր արվեն փոխել այս իրավիճակը, իսկ Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում ասվում է, որ ա) Ռուսաստանը հակառակորդ է, բ) հնարավոր է Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով։ Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, հինգերորդ հոդվածը չեղյալ չի հայտարարվել, ընդհակառակը, պարոն Բայդենը վերջերս ասաց, որ հինգերորդ հոդվածը բացարձակ հրամայական է եւ կյանքի կկոչվի։ Ուրեմն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական առճակատում է կլինի... ի՞նչ է, կռվե՞նք ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ կա նաեւ հարցի երկրորդ մասը. «Իսկ դուք ուզու՞մ եք կռվել Ռուսաստանի հետ... Բայց այդպես էլ կլինի»,- ասել է Պուտինը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը