Սիրիա է ժամանել ռուսաստանյան վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը
Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «Անցման ընդհանուր երկարությունը կազմել է ավելի քան 6000 ծովային մղոն»,- ասվում է տեղեկագրում: Այժմ նավերը համալրում են վառելիքա-քսուքային նյութերի, խմելաջրի եւ պարենամթերքի պաշարները:
Ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կայանը գտնվում է Միջերկրական ծովի ափի Տարտուսի նավահանգստի շրջանում, այդ վայրը կայանման, վերանորոման եւ պաշարների համալրման համա է: 11711 եւ 775 նախագծի այդ մեծ նավերը նախատեսված են չսարքավորված ափին ծովային դեսանտ իջեցնելու եւ ծովով զորքեր ու բեռներ տեղափոխելու համար: Կարող են տեղափոխել տարբեր տեսակի զրահատեխնիկա: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման 2022 թվականի պլանին համապատասխան հունվար-փետրվարին նավատորմերի պատասխանատվության բոլոր գոտիներում անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ՝ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Նիկոլայ Եվմենովի ընդհանուր ղեկավարությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը