Մարոկկոն նոր կանոններ է մտցրել երկիր եկողների համար
Մարոկկոյի կառավարությունը երեքշաբթի հրապարակել է համավարակի պայմաններում թագավորություն այցելելու նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 7-ից։ Այս մասին ասվում է կառավարության մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 27-ին երկրի իշխանությունները որոշում են կայացրել բացել սահմանները եւ վերսկսել ուղեւորատար ավիահաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ փետրվարի 7-ից։ Այն դադարեցվել էր 2021թ. նոյեմբերի 29-ին՝ օմիկրոն շտամի տարածման հետ կապված։
Մարոկկոյի տարածքում հայտնվել ցանկացողները պետք է ներկայացնեն փաստաթուղթ պատվաստման մասին եւ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Թեստը պետք է արված լինի ինքնաթիռ նստելուց ոչ ավելի, քան 48 ժամ առաջ։ Բացի այդ, թագավորության յուրաքանչյուր օդանավակայանում վայրէջքից հետո ուղեւորները պետք է էքսպրես-թեստ հանձնեն։
Նոր որոշմամբ նախատեսվում է ՊՇՌ ընտրովի թեստավորում Մարոկկո եկած զբոսաշրջիկների համար։ Դրա համար կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներ, գործի կդրվեն մարդկային, բժշկական, վարչական եւ անվտանգային ռեսուրսներ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը