Արմեն Սարգսյանը ՎԻՊ անձնավորություն է Ղազախստանում. հատուկ որոշում է եղել իր մասին. դա է հրաժարականի պատճառը. Բագրատյան
Արմեն Սարգսյանը 2018-ին դարձել է ՀՀ նախագահ եւ չի ներկայացրել, որ ինքը այլ երկրի քաղաքացի չէ, այդ թվում Բրիտանիայի: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ինքը մինչեւ հիմա Բրիտանիայի քաղաքացի է, ես կասկածում եմ դրանում: 4 տարի ասում ենք, որ նախագահի էջում դրեք այդ փաստաթուղթը, չեն դնում: Մարդիկ կան, որ նամակ են գրել Բրիտանիա, էլի թուղթ չեն ստացել: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 5 րոպեով մտավ մոտը, ասաց՝ ես տեսել եմ թուղթը... դու ինչ ես հասկանում՝ ինչ թուղթ է, իրավաբանը դա պետք է տեսնի: Ի՞նչ թուղ ես տեսել: Նա ոչ մի թուղթ էլ չի ունեցել, ինչ-որ բան է ասել, Նիկոլն էլ ասել է՝ սրանից խոցելի նախագահ ես կյանքում չեմ գտնի, թող մնա: Մինչդեռ նախագահ էր դարձել մեկը, որը հետագայում ճակատագրական նշանակություն ունեցավ Ղարաբաղի հարցում: Հենց նա էր, որ պատերազմի ժամանակ թույլ չտվեց, որ հարվածենք նավթամուղներին ու գազամուղներին»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը նաեւ Ղազախստանի պատվավոր քաղաքացի է, եւ հենց այդ պատճառով հրաժարական տվեց:
«Ինքը ՎԻՊ անձնավորություն է Ղազախստանում: Հատուկ որոշում է եղել իր մասին: Ինքն ասում էր, որ Դարիգայի (Նազարբաեւի դուստր-խմբ) հետ մոտ էր: Նա այդ ընտանիքին մեծ ծառայություններ է մատուցել ֆինանսական՝ ծանոթացնելով արքայազն Չալզի հետ եւ Չարլզը հավանաբար Դարիգայի փողերը վերցրել օրինականացրել է: Նա Ղազախստանում լուրջ ներդրումներ է արել հանքարդյունաբերության մեջ՝ Դարիգայի հետ միասին: Հիմա պետք է իր պատիվը փրկի»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, հիմա Ղազախստանում Նազարբաեւի դստեր՝ Դարիգայի բոլոր կապերը հարվածի տակ են, Արմեն Սարգսյանի համար ակտիվներ փրկելու հարց կար. «Երեւի վախեցել է, որ կձերբակալեն իրեն, նույնիսկ նախագահ լինելով: Այստեղ միակ ձեւը փախչել, Լոնդում թաքնվելն էր»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը