Բայդենը հայտարարել է Արեւելյան Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ի երկրներում ԱՄՆ զորքերի մոտալուտ տեղակայման մասին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ԱՄՆ զորքերի լրացուցիչ փոքր զորակազմ ուղարկել Արեւելյան Եվրոպա։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկայում ԱՄՆ զորքեր կտեղակայեմ Արեւելյան Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի երկրներում։ Ոչ շատ»,- ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հարցին՝ կա՞ն արդյոք նոր տեղեկություններ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, Բայդենը պատասխանել է. «Ոչ, ոչ վերջին մի քանի ժամում»։
Երկուշաբթի Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է 8500 զինվորական ուղարկել Եվրոպա, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նրա խոսքով՝ դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական, տրանսպորտային ստորաբաժանումներն են։ Երեքշաբթի Քիրբին CNN-ի եթերում պարզաբանել է, որ ԱՄՆ-ն չի ծրագրում իր զորքերը տեղակայել Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների տարածքից դուրս։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը