Ռուսաստանը Բելառուս է վերատեղաբաշխել «Պանցիր-Ս» զենիթահրթիռային եւ թնդանոթային դիվիզիոնը
Ռուսաստանը Բելառուս է վերատեղաբաշխել «Պանցիր-Ս» զենիթահրթիռային եւ թնդանոթային դիվիզիոնը, որն օգտագործվում է Միութենական պետության պատասխան ուժերի փորձարկման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, շարունակում են վերատեղաբաշխվել Բելառուսի Հանրապետություն: Հերթական երկաթուղային էշելոնը բեռնաթափման կայան է հասցրել Արեւելյան ռազմական օկրուգի «Պանցիր-Ս» զենիթահրթիռային եւ հրազենային դիվիզիոնը»,- հայտնել են նախարարությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ում, ստուգումը տեղի կունենա երկու փուլով: Առաջին փուլում՝ մինչեւ փետրվարի 9-ը, հնարավորինս արագ կիրականացվի զորքերի վերատեղաբաշխումը եւ խմբավորումների ստեղծումը Բելառուսի տարածքում, կկազմակերպվի պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանություն, պետական սահմանի պահպանություն օդային տարածքում:
Կանցկացվի նաեւ ՀՕՊ-ի հերթապահ ուժերի եւ միջոցների պատրաստվածության եւ կարողության ստուգում՝ հանրապետության տարածքում կարեւոր օբյեկտների պաշտպանության առաջադրանքների կատարման համար։
Ստուգման երկրորդ փուլի ընթացքում՝ փետրվարի 10-ից փետրվարի 20-ը, կանցկացվեն «Դաշնակցային վճռականություն - 2022» համատեղ զորավարժությունները, որոնց շրջանակներում կմշակվեն արտաքին ագրեսիայի ճնշման եւ հետ մղման, ինչպես նաեւ ահաբեկչությանը հակազդելու եւ Միութենական պետության շահերի պաշտպանության հարցեր։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը