Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է հայ, ով ԱՄՆ քաղաքացի է
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ զենքի մաքսանենգության մեղադրանքով, նա գտնվում է թիվ 7 քննչական մեկուսարանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի հանրային մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը։
Խաչատուրյանի խոսքով՝ ինքն ԱՄՆ-ից Հայաստան էր մեկնում 2021 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ իրեն բերման են ենթարկել Շերեմետեւո օդանավակայանի տարանցման գոտում։ Նրա մոտ հայտնաբերվել է GLOK-17 ատրճանակ եւ պարկուճներ։
«Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության հոդվածով (Քրեական օրենսգրքի 226.1-ին հոդվածի 1-ին մասով)։ Նա չի ընդունում մեղքը, ասում է, որ նախկինում եղել է անվտանգության հարցերով ընկերության աշխատակից եւ, իբր, ունեցել է զենքի ամերիկյան թույլտվություն»,- ասել է աղբյուրը։
Կիմը հավելել է, որ Խաչատուրյանը դժվարանում է շփվել անձնակազմի եւ բանտարկյալների հետ, քանի որ խոսում է միայն երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը