Առնվազն երեք հրթիռ է ընկել Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում
Առնվազն երեք հրթիռ ընկել Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում եւ հարակից ռազմաբազայում, որտեղ տեղակայվում են ամերիկացի խորհրդականները՝ վնասելով լքված կոմերցիոն ինքնաթիռը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով իրաքյան պաշտոնյաներին:
Իրաքյան ավիաուղիները՝ երկրի գլխավոր փոխադրողը, հայտնել է, որ հարձակման հետեւանքով վնասվել է շահագործումից հանված մի ինքնաթիռ, որը կայանված էր օդանավակայանի մոտ, սակայն օպերացիաներն ընթանում են բնականոն հունով եւ հետաձգումներ չեն սպասվում:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան անցյալ ամիս պաշտոնապես ավարտեց իր մարտական առաքելությունը՝ աջակցելով իրաքյան ուժերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ շարունակվող պայքարում: Մոտ 2500 զինծառայող կմնա երկրում, քանի որ կոալիցիան կանցնի խորհրդատվական առաքելությանը՝ իրաքյան ուժերին աջակցությունը շարունակելու համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը