Լավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի
Եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, բայց Մոսկվան թույլ չի տա անտեսել իր շահերը անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով պատերազմի հավանականության մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի։ Մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաեւ թույլ չենք տա կոպիտ հարձակումներ մեր շահերի վրա, թույլ չենք տա, որ մեր շահերը անտեսվեն»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքները եւ դրանց հնարավոր սահմանումը հավասարազոր կլինեն հարաբերությունների խզման, եւ Վաշինգտոնը դա հասկանում է։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների կիրառման սպառնալիքներին, ամերիկացիներին, ի թիվս այլնի, նախագահների մակարդակով շփումների ժամանակ ասվել է, որ այժմ նշվող փաթեթը, որն ուղեկցվում է Արեւմուտքի կողմից վերահսկվող ֆինանսատնտեսական համակարգերի լիակատար անջատմամբ, համարժեք է լինելու հարաբերությունների խզմանը։ Դա ուղղակիորեն ասվել է, եւ ես կարծում եմ, որ նրանք դա հասկանում են»,- ասել է Լավրովը։ «Չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի շահերից է բխում»,- հավելել է նախարարը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը