Հիմնադրամի փողով Հայկակ Արշամյանի համար Դուբայից 45 հազար դոլարանոց մեքենա են գնել. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամին 2021 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում փոխանցված գումարներից 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները բացահայտելու համար Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովին մինչև հիմա Ֆինանսների նախարարությունը չի կարողանում փոխանցել հաշվետվություն, թե ինչպե՞ս է ծախսվել հատուկ հաշվեհամարին փոխանցված 52 միլիարդ դրամը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը՝ հավելելով.
«52 միլիարդ դրամ Հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը՝ առանց Հոգաբարձուների բոլոր անդամներին տեղեկացնելու այդ որոշման մասին՝ դրանով իսկ այդ անդամներին զրկելով կարծիք հայտնելու հնարավորությունից, հետևաբար՝ ի սկզբանե այդ որոշումն անօրինական է։ Անօրինականությունները, սակայն, դրանով չեն ավարտվում, հիմա Կառավարությունը Հիմնադրամին հանձնել է թվային սխալներով հաշվետվություններ, որոնք ցույց չեն տալիս, թե Հիմնադրամից հատկացված փողն ինչի վրա է ծախսվել։ Այդ անգամ սխալ թվերով հաշվետվության մեջ ցույց չի տրված անգամ կապը՝ Հիմնադրամի գումարների և Կառավարության արած ծախսերի միջև»,- ասաց Արա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս թվային անհամապատասխանությունների ֆոնին տարօրինակ է, որ հրաժարական է տալիս Հաշվեքննիչ պալատի արդեն նախկին նախագահ Լևոն Յոլյանը, որովհետև նրա ղեկավարած կառույցն արդեն իսկ ուսումնասիրություններ է սկսել Ֆինանսների նախարարությունում՝ բացահայտելու համար Հիմնադրամից փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները։
«Չեմ բացառում, որ հիմա պետք է մի յուրայինի բերեն այդ պաշտոնին նստեցնեն, որը կթաքցնի «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ըստ իս, գողացված 52 միլիարդ դրամը»,- ասաց Արա Վարդանյանը՝ նշելով, որ ինչպես այս անորոշությունները, այնպես էլ Հիմնադրամի ներկայիս տնօրեն Հայկակ Արշամյանի գործունեությունը բացասաբար է ազդում Հիմնադրամի վարկանիշի վրա։
«Իմացա, որ Հիմնադրամի գործադիր տնօրենն իրեն սպասարկելու համար Դուբայից գնել է «Տոյոտա Պրադո» մեքենա, որի արժեքը եղել է 45 հազար դոլար, և դա այն դեպքում, երբ Հիմնադրամի տնօրենի համար 2017 թվականին էր գնվել ծառայողական մեքենա»,- ասաց Վարդանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ