2020 թվականի լոքդաունները նվազեցրել են կայծակների թիվը
Ամերիկայի երկրաֆիզիկական միության (ԱԵՄ) աշնանային հանդիպման ժամանակ ներկայացված ուսումնասիրությունը վերլուծել է մթնոլորտային գործոնները, որոնք կարող էին նպաստել կայծակի հարվածների 10-20%-ով կրճատմանը, գրում է HighTech-ը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկական օդերեւութաբան Էրլ Ուիլյամսն ասել է, որ իր թիմը կայծակի քանակությունը չափելու համար երեք տարբեր մեթոդ է օգտագործել, եւ բոլոր երեք մեթոդները ցույց են տվել դրանց ակտիվության նվազում:
Հետազոտությունը կենտրոնացած է եղել աերոզոլի օպտիկական հաստության վրա (ԱՕՀ), որը չափում է մասնիկները, որոնք արտադրվում են հանածո վառելիքի այրման ժամանակ: Այդ մասնիկները կարող են արագացնել եւ բարելավել ջրային գոլորշիների հավաքումը եւ ամպերի ձեւավորումը:
Ավելի շատ մասնիկներ կլանում են ավելի շատ խոնավություն՝ սահմանափակելով անձրեւի քանակը եւ ստեղծելով փոքրիկ սառցե բյուրեղներ, որոնք բախվում են ամպի մեջ եւ կուտակում այն լիցքերը, որոնք սովորաբար կայծակներ են ստեղծում: Ուսումնասիրությունը 2020 թվականի մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում կայծակնային ակտիվության եւ աերոզոլի մակարդակները համեմատել է 2018-2021 թվականների նույն ժամանակահատվածի հետ:
ԱՕՀ-ը նշել է, որ կայծակի քանակի կրճատումը հիմնականում համապատասխանել է Աֆրիկայի, Եվրոպայի եւ Ասիայի նույն շրջաններում աերոզոլային մասնիկների նվազմանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը