Հնդկաստանը մարինացված վարունգների եւ կոռնիշոնների արտահանման համաշխարհային առաջատարն է
Հնդկաստանը դարձել է մարինացված վարունգների եւ կոռնիշոնների ամենամեծ արտահանողն աշխարհում՝ արտահանելով ավելի քան 123 հազար տոննա նման արտադրանք անցած տարի։ Այս մասին երկուշաբթի տեղեկացնում է The Economic Times թերթը՝ հղում կատարելով Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունից ստացված տեղեկատվությանը։
«Հնդկաստանը 2021թ. ապրիլ-հոկտեմբերին արտահանել է 114 մլն դոլարի 123 846 տոննա մարինացված վարունգ եւ կոռնիշոն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Նրա տվյալներով՝ 2020-2021 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլի 1-ից) երկիրը արտահանման համար բեռնաթափել է 223 մլն դոլարի 223 515 տոննա վարունգ եւ կոռնիշոն։
Վարունգների աճեցումն ու արտադրությունը պահածոյացման համար, դրանց վերամշակումն ու արտահանումը Հնդկաստանում սկսվել են 1990-ականների սկզբին հարավային Քառնատակա նահանգում, իսկ հետո տարածվել հարեւան նահանգներում՝ Թամիլնադում, Անդհրա-Փրադեշում եւ Թելանգանայում։ Կոռնիշոնների աճեցման եւ համաշխարհային արտադրության մոտ 15 տոկոսն այսօր բաժին է ընկնում Հնդկաստանին, նշում է պարբերականը։
Ներկայում հնդկական կոռնիշոններն արտահանվում են ավելի քան 20 երկիր, հիմնական ուղղություններն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան, Իսպանիան, Հարավային Կորեան, Կանադան, Ճապոնիան, Բելգիան, Ռուսաստանը, Չինաստանը, Շրի Լանկան եւ Իսրայելը, տեղեկացնում է The Economic Times-ը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը