Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները կոլեկտիվ քամինգ աութ են արել
Աննախադեպ կոլեկտիվ ակցիայի ժամանակ Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու 125 ներկայացուցիչ հրապարակավ հայտարարել է քուիր համայնքին իրենց պատկանելության մասին՝ պահանջելով փոխել եկեղեցական աշխատանքային օրենսդրությունը, հայտնում է dpa-ն։ Նրանք նաեւ խրախուսել են մյուս կաթոլիկներին միանալ #OutInChurch նախաձեռնությանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԼԳԲՏՔ+-ին իրենց պատկանելության մասին հայտնածների թվում կան քահանաներ, հովիվ-ռեֆերենտներ եւ կաթոլիկ համայնքների առաջնորդներ, կրոնական դպրոցների ուսուցիչներ եւ ուսուցչուհիներ, եկեղեցական ադմինիստրացիայի աշխատակիցներ եւ աշխատակիցուհիներ:
Ակցիային մասնակցողների պահանջների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցին պետք է դադարեցնի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը որպես աշխատանքից ազատման պատճառ օգտագործելը, բացի այդ, եկեղեցական ուսուցումից պետք է բացառվեն սեռի եւ սեռականության վերաբերյալ զրպարտչական արտահայտությունները։
Ըստ քահանա Բյորնդ Մյոնկեբյուշերի, ով 2021 թվականին նախաձեռնել էր միասեռական զույգերի օրհնությունը, եկեղեցական միջավայրում ակցիան ոգեշնչված էր անցյալ տարվա օրինակով, երբ 185 գերմանացի դերասաններ եւ դերասանուհիներ պատմեցին, որ իրենք գեյ, լեսբուհի կամ բիսեքսուալ են:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը