Իդրիս Էլբային դիտարկում են նոր Ջեյմս Բոնդի դերի համար
Նոր Ջեյմս Բոնդի դերի թեկնածուների ցուցակում է հայտնվել բրիտանացի դերասան Իդրիս Էլբան: Այս մասին Deadline-ի հետ զրույցում հայտնել է բոնդիանայի 25-րդ՝ «Մահանալու ժամանակը չէ», ֆիլմի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին։
Նրա խոսքով՝ շատ երկրպագուներ ցանկանում են, որ 007 գործակալի դերը մարմնավորի Էլբան։
«Մենք Իդրիսի հետ ընկերներ ենք, եւ նա հիանալի դերասան է։ Գիտեք, դա քննարկումների մի մասն էր, բայց միշտ դժվար է երկխոսություն վարել, երբ աթոռը զբաղված է (Ջեյմս Բոնդի դերը «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում խաղացել է Դենիել Քրեյգը)», — հայտարարել է Բրոկոլին։
Նա նաեւ նշել է, որ դեռ չի շտապում անվանել Քրեյգին փոխարինողի անունը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը