Բլինքեն. Ուկրաինայի սահմանով ՌԴ զինված ուժերի ցանկացած տեղաշարժ արագ եւ կոշտ արձագանքի կարժանանա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ժնեւում լրագրողներին ասել է, որ ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններն անկեղծ եւ առարկայական էին։
«Մեր նպատակն է պարզել՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է գնալ դիվանագիտական ճանապարհով եւ այլ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացման եւ, իր հերթին, մեր տարաձայնությունների` դիվանագիտական ճանապարհով եւ երկխոսության միջոցով լուծման համար»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը «վճռականորեն աջակցում է Ուկրաինային` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում»։
Նրա խոսքով` Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ էր. «Ռուսաստանի ռազմական ուժերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով նոր ներխուժում կնշանակի, որը կընդունվի ԱՄՆ-ի եւ դաշնակիցների արագ, կոշտ եւ միասնական պատասխանով»:
«Ես նրան ասացի, որ դաշնակիցների եւ գործընկերների հետ առաջիկա օրերին նախատեսված խորհրդակցություններից հետո ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ կկարողանանք Ռուսաստանի հետ ավելի մանրամասն եւ գրավոր տեսքով կիսել մեր մտահոգություններն ու գաղափարները, եւ մենք պայմանավորվեցինք դրանից հետո հետագա քննարկումների մասին»,- հավելել է Էնթոնի Բլինքենը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը