Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար
Կարմիր խաչը չի կարողացել սնունդ եւ հիգիենայի պարագաներ հասցնել Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի բնակիչներին, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է ձյան եւ բքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը:
«Այլընտրանքային ճանապարհի մոտ ութ կիլոմետրը պատրաստ է, մնում է երկուսը: Սակայն պատրաստի գրունտային հատվածն արդեն երկու օր է ձյան եւ բքի պատճառով փակ է: Այսօր էլ Կարմիր խաչը ավտոմեքենայով եկել էր գյուղի բնակիչներին սնունդ եւ հիգիենայի պարագաներ բերելու, սակայն ավտոմեքենան ստիպված վերադարձել։ Ես փորձել եմ «ՈՒԱԶ»-ով գնալ իրենց օգնելու, սակայն ապարդյուն: Հիմա փորձում ենք պայմանավորվել վաղվա համար, որ կարողանան այլ ճանապարհով գան: Կարմիր խաչ մեզ առաջին անգամ դեկտեմբերին է այցելել, երկրորդ այցն այսօր պետք է լիներ»,- նշեց նա:
Ավագյանի խոսքով՝ բքի պայմաններում անգամ ամենագնացները չեն կարողանում անցել այլընտրանքային ճանապարհով:
«Մենք ամեն դեպքում սննդի կամ պարագաների կարիք չունենք։ Գորիս գնալիս գյուղացիները բերում, կուտակում են անհրաժեշտ պարագաները, բայց պատկերացրեք՝ ինչպես է ձյունը փակել ճանապարհը, որ Կարմիր խաչի ավտոմեքենան չի կարողացել անցել։ Խնդիրն այն է, որ չեն կարողացել ամբողջությամբ ավարտել այլընտրանքային ճանապարհի շինարարությունը: Եթե ավարտված լիներ, գուցե հնարավոր լիներ, որ տեխնիկայով մաքրեինք ճանապարհը եւ անցանելի դարձնեինք»,- ասաց Օնիկ Ավագյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը