Մակրոն. ԵՄ երկրները պետք է միասին աշխատեն կայունության եւ անվտանգության նոր համաձայնագրի շուրջ
Եվրամիության երկրները պետք է միասին աշխատեն կայունության եւ անվտանգության նոր համաձայնագրի շուրջ, որի շուրջ նրանք կարող են հետագայում բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
Հղում անելով մայրցամաքում «ապակայունացման ջանքերին»՝ Մակրոնը, ելույթ ունենալով ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությանն ընդառաջ, ասել է, որ Եվրոպան ցանկանում է «քաղաքական պատասխան գտնել ուկրաինական հակամարտությանը»։
«Մեր մայրցամաքի անվտանգությունն անքակտելի է»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է որոշի իր անվտանգության չափանիշները։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է «այն վիճակում լինի, որպեսզի վստահ լինի, որ իրեն կարող են հարգել»։
Մակրոնը նաեւ նշել է, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Արեւմտյան Բալկանների հետ եւ առաջարկի նրանց դաշինքին միանալու «անկեղծ» հեռանկարներ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը