Ռուս դերասանուհի Վերա Վորոնկովան ծանր վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ ռուսական սերիալների աստղ Վերա Վորոնկովան ծանր վիճակում հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Դերասանուհին վերին շնչուղիների ծանր այրվածքներ ունի։ Ըստ նախնքական տեղեկությունների՝ նա վնասվածքներ է ստացել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում բռնկված հրդեհից հետո, ուր այրվել է ամանորյա տոնածառը։
Վերա Վորոնկովան ծնվել է 1965թ․-ի մարտի 21-ին Օդինցովոյում։ 1990թ․-ին ավարտվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիան, ինչից հետո ընդունվել է գեղարվեստական թատրոն։ Վորոնկովան հայտնի է «Марш Турецкого», «Каменская-4», «Предчувствие», «Журов» սերիալներում կատարած դերերով։ 2017թ․-ին նրան շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» կոչում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը