Սյունքից, Գեղարքունիքից, Վայոց ձորից 1-2 կմ հետ գնալը մեզ ծանրագույն վիճակի մեջ է գցելու. Աբրահամյան (տեսանյութ)
Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:
«Այս իշխանությունը կա՛մ չի գնահատել Հայաստանի համար դրանից բխող նոր սպառնալիքները, կա՛մ որ շատ ավելի հավանական է, գիտակցաբար գնում է նոր զիջումների ու կորուստների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով առաջնագծի կահավորման և Զինված ուժերի արդիականացման մասին՝ պատգամավորն ասաց. «Ցավոք, մեր խնդիրը ոչ միայն այն է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կանխել Հայաստանի ԶՈՒ արդիականացումը, այլ այն, որ Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում այդ հորդորներին և այս իրավիճակում մեր ԶՈՒ-ն շարունակում է գտվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ