ՍԴ որոշման մեջ բարեկամի մասին խոսք չկա. Մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելու հետևանքները կրելու են. Վարդևանյան
Ես ավելի շատ տեսնում եմ ձևականություն, պայքարի իմիտացիա. Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության գործողություններին։
Մասնավորապես, Վարդևանյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը որոշել է՝ քաղաքացին իր հաշվին ՊՇՌ թեստավորում չի իրականացնելու, չնայած Առողջապահության նախարարի կարծիքով՝ իրենց չի հետաքրքրում, թե քաղաքացին ու՞մ հաշվին է պատվաստվելու։
«ՍԴ որոշման մեջ ոչ մի հիշատակում չկա բարերարի, հարևանի, բարեկամի մասին։ Չկա հիշատակում պետության մասին։ ՍԴ որոշման մեջ բառացի գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է։ ՊՇՌ թետսերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող է լինել և հենց այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունը չի ուզում ընկալել, դրա հետևանքները նրանք կրելու են՝ այս կամ այլ ձևով։ Մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին պետք է հետևանք առաջացնի»։
Վարդևանյանը նշեց՝ մարդիկ պետք է տեսնեն, որ իշխանության գործողությունները հակասահմանադրական են, իսկ իշխանությունը դրանով հպարտանում է։ Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիրի, սակայն կարող է հուշում տալ։
«ԱՆ կամ իշխանության ընկալմամբ, դա արվում է նրա համար, որ մարդիկ հարևանների կամ բարերարների գտնեն։ Եթե կառավորության անդամները չեն ուզում ընկալել իրենց կարգավիճակն ու պարտականությունները, չեն ուզում առերեսվել իրավունքների և պարտականությունների հետ, ՍԴ-ն անզոր է։ Ամենազորեղը ՀՀ քաղաքացիները պետք է լինեն»։
Վարդևանյանը խորհուրդ է տալիս գործատուների հետ հարցը դնել կառավարության առջև։ ՍԴ-ն, սակայն որոշել է, որ աշխատողի հաշվին վճարման պարտականությունը հակասահմանադրական է, ՍԴ-ն ոչինչ չի ասել գործատուի մասին։ Նրանց վրա պարտականություն դնելու մասին խոսք չկա, սակայն պետության վրա կա պարտավորություն։
«Ռեպրեսիաներից, վարչական միջամտություններից թող ոչ մի աշխատող կամ գործատու չվախենա։ Բիզնեսը կորցնելու խնդիր չի առաջանա։ Կարող են վարչական ակտ գրել, գործատուն էլ կարող է շատ հանգիստ բողոքարկել վարչական դատարան՝ հիմքն էլ դնի ՍԴ որոշումը»։
Վարդևանյանը նկատեց՝ իշխանությունը ներողություն չի խնդրել, որևէ փոխհատուցում նախորդ կատարված ծախսերի համար չեն կատարել, հիմա էլ չեն կատարում, ավելին՝ հարցն անլրջացնում են այն պայմաններում, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ կան։
Պատգամավորը հավելեց, որ միջազգային պրակտիկայում դիսկուս է սկսվել ու որոշ դեպքերում իրականացվում է այն, որ պատվաստումները հավելյալ խթանելու համար մարդկանց փոխհատուցում են տրամադրում։
«Այս իշխանությունները համարում են, որ ՍԴ-ում հաղթանակներ են տանում։ Հաղթանակն ընդդեմ ու՞մ, ընդդեմ ժողովրդի՞։ Լուրջ, դուք ժողովրդին հաղթող իշխանությու՞ն եք, երբ դուք եք ժողովրդին ծառայողները և պարտավոր եք ծառայել։ Այս ընկալման համար շատ կարևոր կլինի մի քանի գործերով իրավական պրոցեսների իրացում»։
Պատգամավորի կարծիքով, կորոնավիրուսային բռնկումները պայմանավորված են լինում կրթական հաստատությունների գործունեության հետ, սակայն իշխանությունը այդ հարցով տրամաբականական գործողություն չի իրականացնում։
«Ես ավելի շատ այստեղ տեսնում եմ ձևականություն, պայքարի իմիտացիա, որը հաճախ նաև այլ հարցերում ենք տեսնում»։
Միջազգային փորձն ուսումնասիրելով, Վարդևանյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին պատգամավորներն ու կառավարությունը չեն խոսում, դա անում են հեղինակավոր բժիշկները, իսկ ՀՀ-ում պատկերն այլ է։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ