«Փաստացի այս գործընթացով Թուրքիան բերվում է Ղարաբաղյան գործընթաց». Հայկ Մամիջանյան
168.am–ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը և երկուստեք տարածած հայտարարությանը, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հիշեցրեց՝ վերջին անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը կառուցողական անվանեց թշնամի պետության ղեկավարին, դրանից որոշակի ժամանակ անց պատերազմ սկսվեց:
«Թշնամուն կարելի է անվանել ինչ ասես, բայց կառուցողական անվանելու պարագայում, եթե խնդիրը չի լուծվում, մեկ պարզ տրամաբանություն է առաջ գալիս՝ ուրեմն դու ես ապակառուցողական: Նմանօրինակ կիքսերից ես այլևս չեմ զարմանում, նույնիսկ չեմ զարմանում, որ իրենք այնքան անփույթ են, իբր անփույթ են, որ տարբեր լեզուներով ԱԳՆ կայքում հայտարարություն են արել, և հայերեն տարբերակում բացակայում էր պոզիտիվ բառը, միայն Արմեն Աշոտյանի բարձրաձայնելուց հետո ավելացրեցին: Նույնիսկ չեմ խոսում դրոշի պատմության մասին, որը խայտառակություն էր, չեմ խոսում նրանից, որ Քըլըչի պարագայում առկա է Թուրքիայի նախագահի հրամանագիր, իսկ այստեղ չկա: Այսինքն՝ Ռուբեն Ռուբինյանն անհասկանալի կարգավիճակում է, այսինքն՝ Ալեն Սիմոնյա՞նն է ՀՀ արտաքին քաղաքականության որոշողը, որ նա է բանակցողին նշանակում: Այս անփութության, փնթիության մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսեմ:
Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար Հայոց ցեղասպանության ժամանակ թափված արյունը ինչ-որ շատ հեռու է, և իրենք թուրքերից ուզում են հարցնել՝ մեզ ցեղասպանել ուզո՞ւմ եք, թե՞ ոչ»,- նշեց Հայկ Մամիջանյանը:
Նա հատուկ ուշադրություն դարձրեց հետևյալ հարցի վրա, թե ո՞ւր են այն փաստերի արձանագրերը, ըստ որի՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ «բայրաքթարներից» զոհվել են հայորդիներ, կամ Թուրքիայի խորհրդարանում իրենց փոխնախագահի արած հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմում ներգրավված են եղել Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչներ: Նաև հարց է առաջնում՝ ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն չի արել, որ հաստատվել է հայկական կողմի բարձրաձայնած խնդիրը առ այն, որ Թուրքիան ակտիվ դերակատարում է ունեցել 44-օրյա պատերազմում:
«Լավ, երբ իրենք խոսում են, այսպես ասած՝ «միջանցքային» տրամաբանությունից, երբ Չավուշօղլին ասում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցրել է ավիահաղորդակցության վերսկսման խնդիրը և հետագայում էլ անդադար խորհրդակցելու են: Կամ, երբ օգոստոսին Էրդողանն ասում էր՝ միջանցքի, Կարսի պայմանագրի ու Արցախի հարցը լուծված է, բա սրանց արձագանքներն ո՞ւր են: Այս ելքային վիճակները՝ այս ելքային տվյալներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց մուտք գործելը հղի է մի շարք խնդիրներով: Սա հերթական հարթակն է, որով իրենք փորձում են հրաժարվել Արցախի հիմնախնդրից, Արցախի նկատմամբ, Հայաստանի պատասխանատվությունից: Խելքին մոտիկ տնտեսական մեկ վերլուծություն չկա: Կառավարություն, որը չի կարող պարտադրել տոպրակների տրամադրում խանութներում, պատրաստվում է պայքարել թուրքական փողի՝ հայկական տնտեսության նկատմամբ էքսպանսիայի դեմ՝ ծիծաղելի է, չէ՞: Փաստացի այս գործընթացով Թուրքիան բերվում է Ղարաբաղյան գործընթաց: Ուզում եմ հիշեցնել, որ «Ցյուրիխյան արձանագրությունների» ժամանակ, որի հետ փորձում են զուգահեռներ տանել, բայց իրականում որևէ զուգահեռ չկա, այդ գործընթացն առաջին հերթին միտված էր նրան, որպեսզի Թուրքիան բացարձակ աղերս չունենա Ղարաբաղի հետ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան