Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27179 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 27179-ով՝ հասնելով 10774304-ի։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացարձակ թվով դեպքերի թվի աճն ամենաբարձրն է դարձել 2021 թվականի դեկտեմբերի 19-ից ի վեր։ Հարաբերական արտահայտությամբ այն կազմել է 0.25 տոկոս։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայումս բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 617786-ի, ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվն ավելացել է 26584-ով՝ հասնելով 9835884-ի։ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ երկրում ապաքինվածների թիվը պակաս է գրանցված դեպքերի թվից։
Դուրս գրված հիվանդների համամասնությունը, ըստ շտաբի, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91.3 տոկոսի մակարդակում։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 723-ով՝ հասնելով 320 634-ի` նախորդ օրվա 739-ի դիմաց:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.98 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը