«Ամեն ինչ տեղի ունեցավ աչքերիս առաջ». Միխայիլ Զելենսկու այրին առաջին անգամ խոսել է նրա մահվան մասին
Արեւադարձային արձակուրդում հնարավոր չէր կանխագուշակել սպասվելիք դժբախտությունը, սակայն 46-ամյա Միխայիլն անսպասելիորեն վատացել է։ Հաղորդավարին նույնիսկ չեն հասցրել առաջին օգնություն ցուցաբերել։ Նա մահացել է բժշկական հաստատության դռների մոտ։
«Ամեն ինչ տեղի ունեցվ շատ անսպասելի, ոչ մի պատճառ չկար․․․ Ես նրա կողքին էի, ամեն ինչ տեղի ունեցավ իմ աչքի առաջ։ Միշան սկսեց իրեն վատ զգալ, նրա վիճակն էլ ավելի վատացավ։ Հասանք բժշկական կենտրոն, ամեն ինչ այնտեղ էլ տեղի ունեցավ․․․ հենց մուտքի մոտ։ Շտապօգնությունը փորձում էր հնարավորինս արագ հասնել, բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Որն էր պատճառը՝ ինֆարկտ կամ ինսուլտ, արդեն կարեւոր չէր։ Նա ծխում էր, այո, գուցե դա ազդում էր անոթների աշխատանքի վրա։ Նույնիսկ աշխատանքը կարող էր ազդել, քանի որ Միշան ավելի շատ էր սիրում աշխատանքը», - «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Андрей Малахов. Прямой эфир» հայտնել է լրագրողի այրին՝ Միլա Ռուբինչիկը։
Հաղորդավարի առաջին կինը՝ Օլգա Յաշինան, նույնպես կապի է դուրս եկել։ Կինը չի պատկերացնում, թե ինչպես են Միխայիլի ծնողները վերապրելու միակ որդու մահը։
«Նման վիշտ... Մայրը, փաստորեն, երկրորդ անգամ կորցրեց Միշային։ Նա երկու անգամ էր նշում ծննդյան օրը, քանի որ մոտ մեկ ամիս կոմայի մեջ է եղել։ Այն, որ նա դուրս եկավ, հրաշք էր, որին ոչ ոք չէր հավատում։ Իսկ ծնողների հետ նա շատ մոտ էր», - պատմել է Օլգան։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը