Սահմանային բախումների ղազախական հետքը, Նիկոլի «իզմ»-ը և Հայաստանի վերջին շանսը
«Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին։ Նա ունի «իզմ»։ Դա աթոռիզմն է։ Հանուն աթոռի նա պատրաստ է ամեն ինչի, քանզի վախկոտ է ու ագահ։
Նիկոլի ներքին լսարանը նվազման միտում ունի։ Նրա կողքին են միայն ավարտված ու քաղաքականապես թոփալ «զոմբիները» և նրանք, ովքեր անձնական, նյութական շահ ունեն։ Դա է պատճառը, որ աթոռամետը հենարան է փնտրում դրսում։
Հանուն աթոռի պահպանման Նիկոլը մի օր ամերիկամետ է, մի օր՝ ռուսամետ, հիմնականում՝ թուրքամետ և միշտ՝ աթոռամետ։
Եթե աթոռի պահպանմանը նպաստի, ասենք, թուրքական զորախմբի կազմում Սիրիայի քրդերի դեմ պայքարելու մեջ ներգրավվելը, ապա Նիկոլը դա կանի։ Կրեմլին քծնելու շանս է տեսել ղազախական ուղղությամբ, դարձել է ՀԱՊԿ–ի «Նապոլեոն» կամ ինչպես ինքն էր այդ կառույցի մասին արտահայտվում՝ «Բրյուս Լի»։
Հայաստանի միակ ու վերջին շանսը նիկոլական իշխանությունը փոխելն է։ Պարտության, նվաստացման, պատերազմի, գլխակերության խորհրդանիշից ազատվելը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։
Հ․Գ․ Վարդենիսում տեղի ունեցած բախումներն ունեն ղազախական հետք։ Ալմաթիում ապտակ ստացած Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել մեզ մոտ, քանզի թույլ օղակը մենք ենք։
Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է տեղը դնել ՀԱՊԿ–ի «Բրյուս Լի»–ի դերի մեջ մտած պոռոտախոս Նիկոլին։ Եվ ամենակարևորը՝ փորձում է հարվածել Ղազախստանում հատուկ օպերացիա իրականացրած ՀԱՊԿ–ին, ավելի կոնկրետ՝ ՌԴ–ին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս, հայտնի հանգամանքներից ելնելով, չի կարող նույն կերպ օպերատիվ ու գործուն արձագանքել հայ–ադրբեջանական սահմանային բախմանը։ Համ էլ՝ հայ–թուրքական շփումներից առաջ Թուրքիան ուժ է ցուցադրում, որպեսզի բանակցություններն ընթանան ատրճանակի փողի տակ՝ թուրքական նախապայմանների լիակատար բավարարմամբ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ