Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի Գալյան Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, Պեսկով Նախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալ Սիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար Իսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչ Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով Նամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջ Նիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիր Երկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով

Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով

Ատրճանակի փողի տակ բանակցող Փաշինյանը հազարավորներին պառկեցրեց հողի տակ. խանգարում էին Թուրքիայի հետ հարաբերություններին. Անդրանիկ Թևանյան

Հունվարի 14-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել էր, որ Ստոկհոլմում արդեն հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ու արդեն ընկերներ են դարձել, իսկ բանագնաց Ռուբինյանի վերաբերյալ շեշտել էր՝ Ռուբինյանը բարի նպատակներ ունի և լավ գիտելիքներ Թուրքիայի մասին։

Թուրք արտգործնախարարը բանագնացների հանդիպումից առաջ նաև հավելել է՝ հայկական կողմը Ցեղասպանության հարցը չի բարձրացնի, որովհետև գիտի՝ դա իրատեսական չէ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հունվարի 14-ին սպասվող մոսկովյան հանդիպմանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց՝ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ բարեկամության, որովհետև մեր երկրում իշխանությունը սերվել է հենց թրքահպատակ միջավայրից։

«Նիկոլ Փաշինյանն էլ քաղաքական անբարոյական միջավայրի ծնունդ է, որից էլ բնական է, որ պետք է ծնվեր Արցախից հրաժարվելու բանաձևը։ Հենց այդ անբարոյական միջավայրից ծնված լինելու հետևանքն է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն խանգարում էին Արցախն ու այն հազարավոր տղաները, որոնց Փաշինյանը պառկեցրեց հողի տակ։ Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ Ռուբեն Ռուբինյանն իրականում փոստատար է աշխատելու, որովհետև քննարկվող բոլոր հարցերը կարգավորվել են հայ-թուրքական կուլիսներում և լուծվելու են Փաշինյանի հետ շփումների արդյունքում, ավելին՝ դրանք մեծ հաշվով արդեն որոշված են, և Ռուբինյանին մնալու է միայն փոստատարի գործառույթը, այնպես որ, ես չէի կենտրոնանա այդ անձի վրա, փոխարենը՝ կկենտրոնանամ բանակցային բովանդակության վրա, որը, եթե նախկինում այլ էր, որովհետև Հայաստանը պատերազմում հաղթած կողմ էր, հիմա՝ բոլորովին այլ է, ուստի, երբ ասում են, թե հայկական կողմը առանց նախապայմանների է բանակցելու, դրա մեջ բլեֆ կա, որովհետև այդ բանակցություններն ընթանալու են բացառապես թուրքական նախապայմաններով, իսկ հայկական կողմն ունի ընդամենը խնդրանքներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրանիկ Թևանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և անձամբ Փաշինյանը զբաղված են աշխարհաքաղաքական մարմնավաճառությամբ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ պահպանել աթոռը։

«Ուստի, եթե այդ աթոռի պահպանմանը նպաստի անգամ Թուրքիա Հայաստանից զորախումբ ուղարկելը՝ ընդդեմ քրդերի, Փաշինյանը դա կանի։ Փաշինյանի բոլոր գործողությունները բացառապես աթոռը պահպանելու համար են, ու կարևոր չէ, թե ինքը քանի՞ լարի վրա է խաղում, այնպես որ, այս կարևոր փաստը որպես ելակետ ընդունելով, մենք նոր կարող ենք վերլուծություններ կատարել ու հասկանալ, որ Փաշինյանն իր աթոռի պահպանությունը վստահաբար դիտարկում է թուրքական տիրույթում, որովհետև ծագումնաբանական և բազմաթիվ այլ առումներով իրեն հոգեհարազատը թուրքական միջավայրն է»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով՝ փորձելու է լեգիտիմ ճանապարհով հրաժարվել Արցախի մնացյալ հատվածից՝ Արցախի Հանրապետությունից՝ ամբողջապես։

«Որովհետև ունենք ատրճանակի փողի տակ բանակցող»,- շարունակեց Թևանյանը։

Նրա փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հարավային Կովկասում թուլացավ Ռուսաստանի ազդեցությունը, ամեն ինչ արեց, որ Արցախում պատերազմ լինի, և Արցախի պարտությամբ Ռուսաստանի դիրքերը թուլացրեց, իսկ Հայաստանը թուլացրեց դրանով իր անվտանգային մեխանիզմները և հիմա գրեթե 100 տոկոսով այդ հարցով կախված է ռուսական և իրանական աջակցությունից, սակայն, քանի որ մեր երկրում իշխանության ղեկավարն ունի բացառապես մեկ խնդիր՝ աթոռի պահպանություն, ուստի դրա համար պատրաստ է գնալ նաև Հայաստանի անվտանգությունը ոչ թե ապահովող, այլ վտանգող՝ թուրքական ուղղությամբ։

«Փաշինյանն իր կաշին փրկելու համար պատրաստ է գնալ ամեն ինչի ու դրա համար մտնում է Թուրքիայի տակ. սա է նրա քաղաքականության վեկտորը։ Ուշադիր նայեք, երբ քերում ես Հայաստանում ցանկացած արևմտամետի տակ, դրա տակից դուրս է գալիս թուրքականը, ուստի քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում, կա մտավախություն, որ մեր երկրում ռուս-թուրքական բախումներում կարող է թուրքականը հաղթել»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ Հայաստանի իշխանությունների՝ հայկական շահը չսպասարկելու արդյունքն է նաև այն, որ ՀԱՊԿ շրջանակում ուղարկվեց Հայաստանից խաղաղապահ զորախումբ՝ փոխարենը բերելու այն առիթները, որոնք հիմք կտային մեզ դա չանելու։

«Բայց քանի որ այս մարդու համար որևէ արգելք չկա, և մենք գործ ունենք գերվախեցած մարդու վարքագծի հետ, որը նաև գերագրեսիվ է, իսկ միջազգային հարաբերություններում՝ քաղաքական մարմնավաճառ, որոշվեց զորք ուղարկել Ղազախստան։ Ղազախստան զորք մյուս կողմից նշանակում էր նաև՝ պայքարել փողոցային նիկոլների դեմ՝ ընդունելով, որ մարտի 1-ին տեղի է ունեցել Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փորձ՝ փողոցայինների կողմից, որոնց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ՝ արդյո՞ք 2008 թվականի պես Փաշինյանի հոգին հիմա էլ փառավորվում է, երբ ղազախները զինվում են մահակներով, արդյո՞ք հիմա կասի՝ այն ոստիկանները, որոնք սպանվել են, եղել են ղազախ սրիկա ոստիկաններ։ Սա ճակատագրի հեգնանք է, ինքնախոստովանական ցուցմունք ու յուրօրինակ փչացման գործընթաց։ Փաշինանը զորախումբ ուղարկելով Ղազախստան՝ պարզապես խոստովանեց՝ Մարտի 1-ին ինքը եղել է հանցագործ»,- ասաց Թևանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում