Անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ի հայտ գալու Ղազախստանում հայ համայնքի համար (տեսանյութ)
«Հայկական զորախմբի մասնակցությունը Ղազախստանում լրջագույն խնդիրներ ունի ՀՀ անվտանգության համար»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը։ Քաղաքական գործիչը մանրամասնեց, որ անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ի հայտ գալու Ղազախստանում հայ համայնքի համար։
«Ադրբեջանա-թուրքական պրոպագանդան արդեն սկսել է ակտիվորեն դա ցույց տալ որպես ռուս-հայկական ագրեսիա՝ Ղազախստանի օկուպացիա։ Մեծ Բրիտասնիայում մեծ քանակությամբ հոդվածներ են հայտնվել։ Սա առաջ է բերելու Ղազախստանում լուրջ հակահայկական տրամադրությունների ձևավորմանը։ Միջազգային հարթակներում է ստեղծվելու այդ «կերպարը», հատկապես այն երկրներում, որտեղ հստակ Ռուսաստանի դեմ են քաղաքականություն վարում ու Հայաստանը ներկայացվելու է որպես օկուպանտ։ Սա վտանգ է նաև մեր հայկական համայնքների, դեսպանատների ու հյուպատոսությունների համար»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով չի բացառվում, որ գուցե կատարվեն բռնի, ահաբեկչական գործողություններ համայնքների դեմ, որոնք կներկայացվեն որպես ղազախական թեմայով ընդվզում, բայց դրանք կիրականացվեն մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների կողմից։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անվտանգության համակարգերի կազմաքանդումը այս իշխանությունը շարունակում է»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ