Չեխիայի ԱԳՆ նոր ղեկավարն ասել է, որ մտադիր է ուղի փնտրել Ռուսաստանի հետ հարաբերությունները հալեցնելու համար
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, որը պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 17-ին, մտադիր է ճանապարհ փնտրել Ռուսաստանի Դաշնության հետ հանրապետության հարաբերությունները հալեցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով ЧТ-24 հեռուստաալիքի «Վացլավ Մորավեցի հարցերը» բանավիճային ծրագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուղի ենք փնտրելու չեխ-ռուսական [հարաբերությունները] հալեցնելու համար։ Սա ժամանակ եւ համբերություն կպահանջի: Դրանք պետք է նորմալացվեն, հիմա շատ վատն են։ Մենք [որպես երկիր] Ռուսաստանում ընդգրկված ենք ոչ բարեկամ պետությունների ցանկում։ Սա երկարաժամկետ հեռանկարում լավ իրավիճակ չէ։ Սա, իհարկե, վատ է Չեխիայի համար։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանա, որ մեզ պետք է հանի այդ ցուցակից, եւ որ մենք կարող ենք ունենալ առարկայական, նորմալ հարաբերություններ»,- ասել է Լիպավսկին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը