Սպիտակ տունը մեկնաբանել է ՌԴ խաղաղապահ զորքերի մասին Բլինքենի խոսքերը
Օտարերկրյա պետությունների տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի առկայության մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը արտացոլում են Սպիտակ տան դիրքորոշումը։ Այս մասին կիրակի օրը, հունվարի 9-ին, հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, փոխանցում է «Իզվեստիան»։
«Հայտարարությունները, որ նախօրեին արել էր պետքարտուղար Բլինքենը, արտացոլում են ԱՄՆ դիրքորոշումը բանակցություններում (անվտանգության երաշխիքների վերաբերյալ.-խմբ.)»,- նշել է նա։
Բացի այդ, Սպիտակ տունն ընդգծել է անհամաձայնությունը մի շարք հարցերի շուրջ, որոնք Ռուսաստանը առաջարկել է ապագա հանդիպման համատեքստում։
Մեկ օր առաջ, շաբաթ օրը, Բլինքենը, մեկնաբանելով ռուսական խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան, հայտարարել էր, որ Վաշինգտոնը մեկ դաս է քաղել պատմությունից, իբր՝ «երբ քո տանը ռուսներն են հայտնվում, դժվար լինեում նրանց ստիպել հեռանալ»։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը փաստարկների բացակայությունից հուսահատություն է անվանել։
Բացի այդ, նա Էնթոնի Բլինքենի նման հայտարարությունը համարել է լկտի։ Եւ առաջարկել է նրան «պատմության մեկ այլ դաս» սովորել՝ հիշեցնելով նրանց մասին, «ովքեր բախտ չեն ունեցել իրենց «տանը» տեսնել այնպիսի անկոչ հյուրերի, ինչպիսին ԱՄՆ-ն է»։


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց
«Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահ...
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված...
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը