Գնաճը փոխարժեքով չպետք է վերահսկեն, այլ արտարժույթի ազդեցությունը չեզոքացնեն, ո՞նց են զսպելու, չեն հասկանում․ Բագրատյան
11 ամսվա միջին գնաճը 2021թ․ հունվար-նոյեմբերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7․1% է, այս տարվա նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ՝ մոտ 10% է, բայց այդ գնաճի մեջ պարենային ապրանքներն ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն արդեն մոտ 15% է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով գնաճի պայմաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին։
Նախկին վարչապետը նկատում է՝ գնաճի ցուցանիշը ցածրացված է, եւ դրանում չեն ներառվել պետական մի շարք ծառայությունների արժեքների բարձրացումը։
«Այս տարի պետական ծառայությունների գները բարձրացվեցին՝ երբ գնում եք Կադաստրի կոմիտե, միասնական տեղեկանք են ուզում ձեր ունեցվածքի վերաբերյալ, 11600 դրամ եք վճարում, բայց դա բյուջետային հիմնարկ է, իսկ մի քանի տարի առաջ մինչեւ 4000 դրամ էր արժեք, երբ գնում ես Ոստիկանություն՝ անձնագիր ստանալու, ասում են՝ եթե շուտ ես ուզում, ավելի շատ պետք է մուծես, ոստիկանությունն էլ է բյուջետային հիմնարկ, մի շարք գերատեսչություններում՝ եւս։ Այս ամբողջը գնաճի ինդեքսի մեջ չեն ներառվում, այդ տուրքերից ստացված միջոցները 50 մլրդ դրամը գերազանցել են ու եկող տարի կարող են 100 միլիարդի հասնել։ Պետական այդ կառույցներում աշխատողները խղճուկ աշխատավարձ են ստանում՝ շատ ես վճարում, թե քիչ, չի ազդում նրանց աշխատավարձերի վրա, որ նրանք էլ իրենց հերթին շահագրգռված լինել բարելավել ծառայությունների որակը։ Այնպես որ, գնաճի թիվը, իրականում, հրապարակվածից ավելի մեծ է։
Այսօր գնաճը զսպվում է երկու հիմնական գործոնների շնորհիվ, որոնցից մեկը փոխարժեքն է, որն էլ ֆինանսավորվում է տրանսֆերտների հաշվին․ եկեք չմոռանանք՝ ըստ մեր տվյալների՝ 2021թ․ առաջին 10 ամսում Հայաստանից 104 000 մարդ է լքել երկիրը, ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ 300 000։ Մեր տնտեսությունն այնպիսին է, որ մենք պարտավոր ենք պայմաններ ապահովել մարդկանց համար երկրից դուրս գնալու համար, քանի որ նրանց աշխատանքն արտերկրում ավելի արտադրողական է։ Տրանսֆերտների թվի բարձրացումը երկրի տնտեսության պարազիտացման աստիճանի աճ է նշանակում, դրա համար էլ մեզ չեն սիրում։ Մյուս կողմից, Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել գնաճը, բայց դա չպետք է արվեր, որովհետեւ մեզ մոտ գնաճը զուտ դրամական երեւույթ է՝ Սահմանադրությունում սխալ է ԿԲ-ի դերը ֆիքսված։ Գնաճը նաեւ արտադրական երեւույթ է, բայց պետք է տրանսֆերտների ազդեցությունը տնտեսության վրա չեզոքացնեին, դրանք ներդրում դարձնեին։ Սերժ Սարգսյա՛ն, եկար, սարքեցիր այն, ինչը 2007թ-ից ասում էինք, որ չի աշխատում, Նիկո՛լ, դու եկար, էլի ես խորացնում, ինչ-որ ռեվոլյուցիայի մասին ես խոսում, բայց նրա սխալներն ես կրկնում էլ ավելի վատ ձեւով։ Չեն հասկանում Հայաստանում, տնտեսագետներ չկան։ ԿԲ-ի այսօրվա նախագահը էլի նույն բանն են անում, դա change office ա, չեն հասկանում՝ ինչ է ներդրումային բանկինգ, բանկային գործի դերը, մասնագիտացված բանկային համակարգը։ Վերջերս մեկին՝ նախկին պատգամավորի, ԿԲ խորհրդի անդամ նշանակեցին, էդ ինչե՞ր էր խոսում։ Աշխարհում տնտեսության կազմակերպման մեթոդների բացարձակ անգիտություն է Հայաստանում, եկող տարի ավելի են սրվելու խնդիրները, ո՞նց են գնաճը զսպելու։ Որպեսզի զսպեն, պետք է վարկեր չտրամադրեն, բարձրացնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դրամով պահեստավորումն ավելացնեն, ինչու՞, որովհետեւ գնաճը կառավարելու ձեւը հիմա կուրսն է, բայց այդպես չպետք է լիներ։ Ռուսաստանում ռուբլու կուրսը 25-ից 75 է դարձել, բայց գները նույնն են մնացել, որովհետեւ գները ռուբլով են։ Ներդրում չկա Հայաստանում, տարեկան՝ ընդամենը 250 միլիոն դոլար՝ ներառյալ 2020թ-ը, այն դեպքում, երբ մենք միլիարդ ենք ունեցել։ Իսկ դու գիտե՞ք, որ ըստ օրենսդրության՝ սահմանում չկա՝ որն է ներդրումը, ինչ չափ է դա ենթադրում, ալարում են դա ֆիքսեն։ Այս խոսակցությունները, սակայն, հնարավոր չէ էս թիմի հետ ունենալ, չկա մի հարթակ, որտեղ խոսես ու հասկանաս՝ ի՞նչ են անում, ինչո՞ւ են անում»,- նկատում է Բագրատյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ