Նավթի գները չափավոր աճում են
Նավթի գները չափավոր աճում են նոր տարվա առաջին աշխատանքային օրը՝ չնայած շուկայում շարունակվող մտահոգություններին՝ կապված COVID-19-ի նոր ալիքի տարածման հետեւանքով պահանջարկի անկման հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը երկուշաբթի առավոտյան կազմում է մեկ բարելի դիմաց 78,32 դոլար, ինչը 0,54 դոլարով (0,69%) բարձր է նախորդ նստաշրջանի փակման գնից։ Դեկտեմբերի 31-ի սակարկությունների արդյունքում այդ պայմանագրերն աճել են 0,16 դոլարով (0,21%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77,78 դոլարի:
WTI տեսակի նավթի փետրվար ամսվա ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս պահին կազմում է մեկ բարելի դիմաց 75,77 դոլար, ինչը 0,56 դոլարով (0,74%) ավելի է նախորդ սակարկումների մակարդակից։ Անցած ուրբաթ, դեկտեմբերի 31-ին, ֆյուչերսները թանկացել են 0,24 դոլարով (0,32%)՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 75,21 դոլար։
2021 թվականի վերջին Brent նավթը թանկացել է 53%-ով, WTI-ն՝ 57%-ով։ Երկու տեսակների արժեքն աճել է 2009 թվականից ի վեր իրենց ամենաբարձր տարեկան տեմպերով, ինչին նպաստել են համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ առաջարկի կողմից սահմանափակումները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար