«Հղկվում է միասնական փաթեթ». Ռուդենկոն` Հարավային Կովկասում ապաշրջափակման մասին
Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում կարևորագույն ուղղություններից է։ ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:
«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է»,- ասել է նա:
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ»: Նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը։
«Ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել ոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների չափանիշների մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկին անցնելու վրա»,- ասել է Ռուդենկոն:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար