«Ինքը քանի՞ գլխանի է, որ իր գործընկերներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ջղայնացնի». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանն է: Բանախոսը նշել է.
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նվեր էր Ալիևի 60-ամյակին։
Իր ասուլիսի ընթացքում կապիտուլյանտը հետագա բանակցային գործընթացի, արժանապատիվ բանակցողի համար ստեղծեց այնպիսի պրոբլեմներ, որոնք հայկական կողմին հաղթահարելու համար պետք են տարիներ:
Ադրբեջանը լուրջ խնդիր ունի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում իր ազգաբնակչության վերաբնակեցման, ո՞նց էին մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում գալու ապրեին։
Ինձ համար խորապես մեկ է, թե ով է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնում, բայց ինձ համար կարևոր է, որ Արցախն ունենա ընտրված նախագահ և Ազգային ժողով։
Բոլորս ենք հասկանում, որ Արցախում ընտրություններ անցկացնելը բարդ է, իսկ Արցախի սուբյեկտայնության հարցը կասկածի տակ դնելու գործընթացը սկսվել է վաղուց։
Ազգային ժողովի ամբիոնից Շուշին ու Հադրութը օկուպացված համարել վախեցող մարդիկ հայրենիք չունեն, իրենք չեն կարող մեր հայրենիքը պաշտպանել։
Արցախ աշխարհը, Արցախի պետականությունը շատ ավելի մեծ են, քան Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը, ես ու բոլորը։
Չի կարող որևէ մեկի ամբիցիան ավելի բարձր լինել, քան Արցախի պետականությունը։
Սամվել Բաբայանի մականունը՝ Իժոն, կարծում եմ, կապ ունի նաև նրա խորամանկության հետ։
Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ երկիր է գցել, ինքը բոլորին է գցելու, և բոլոր մարդիկ, ովքեր սրբորեն կատարում են Նիկոլ Փաշինյանի՝ սիգնալով, սմս-ով ստացած հրամանները, թող նայեն Հայկ Մարությանին, Դավիթ Տոնոյանին։
Սա այդպես էլ չի հասկանալու, որ իր աթոռը պահելու համար մեր երկիրն այնպիսի պրոբլեմների առաջ է կանգնեցնելու, որոնց տակից մեր դիվանագետները տասնամյակներ աշխատելով են դուրս գալու։
Որքան պիտի ատես սեփական երկիրդ, որ մի քանի ամիս S կլասով, թիկնապահներով Երևանում պտտվելու համար վտանգես գերիների կյանքը, խաղաս նրանց սպասող հարազատների հույզերի վրա։
2009–2013թթ․ եղել է Մինսկի խմբի 5 հայտարարություն, որոնց մեջ խոսվել է հիմնարար սկզբունքների մասին։ Սրանք հիմնարար սկզբունքները փոխարինեցին ինչ-որ անհեթեթ ձևակերպումներով։
Մեծ մանիպուլյատորն իր ստերի մեջ խճճվել է արդեն։
Դու քո բերանով ես ասել, որ Ալիևից ես տեղեկացել Արցախյան բանակցային գործընթացի մասին։ Բա որ Ալիևից իմացար, որ ամեն ինչ վերջացած է, ձև չկա, ինչո՞ւ 5000 հոգու գլուխ կերար:
Ո՞նց կարելի է Անվտանգության խորհրդի ձայնագրությունները մոնտաժած հրապարակել։
Այս ամենի մեղավորները նաև այն պաշտոնյաներն են, որոնք աշխատանքից դուրս գալով՝ կա՛մ ընդհանրապես չեն խոսում, կա՛մ հեռահար հարցազրույցներ են տալիս՝ ինձ չկպնեք, թե չէ՝ կխոսեմ…
Ես չեմ զարմանա, եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ ներառված լինեն մի շարք ազգակործան դրույթներ։
Մայր բոռը՝ չարիքի կենտրոնը, պետք է ոչնչացնես․ փոքր կրետիկներին ոչնչացնելով՝ բան չի լուծվում։
Ինքը չի հասկանում, որ էլ 2018թ․ Նիկոլը չի․ հիմա արդեն բոլորը գիտեն, որ «Նիկոլ» նշանակում է՝ դավաճան։
Ինքը քանի՞ գլխանի է, որ իր գործընկերներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ջղայնացնի։
Մակունցը, իհարկե, դիվանագիտության «ռահվիրա» է, բայց ինքը կապ չունի ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցածի հետ։
Ըստ իմ տեղեկությունների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարծես թե կասեցնում է իր գործունեությունն Արցախում։
Վստահ եմ, որ մեր Սփյուռքի հայրենակիցները հիմա գոնե կհասկանան, որ հայրենիքն իրենց կարիքն ունի, ու առաջին հերթին ճիշտ գնահատելու այն, որ Նիկոլ Փաշինյանն ազգադավ գործողություններ է արել, անում և անելու։
Նույնիսկ հիմա, այս ստի, կեղծիքի՝ մեր կուսակցության վրա տոննաներով թափվելուց հետո, նախագահ Սարգսյանը չի ուզում կասկածի տակ դնել մեր երկրի սուվերենության այն փշրանքները, որոնք մնացել են աշխարհում։
Եթե Նիկոլի ցնդաբանություններից մեկը, որ վատ ժառանգություն է ստացել, գոնե աննշան հիմք ունենար, նա վաղուց հրապարակել էր այդ փաստաթղթերը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ