Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Վերլուծական

Իսկ ո՞վ է Արմեն Ամիրյանը

Երբ ՀՀ մշակույթի նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը, քիչ չէին նրանք, ովքեր նրա հետ որոշ հույսեր էին կապում, ավելին, անգամ համոզված էին, որ նա կկարողանա բարեփոխել համակարգը: Հետաքրքիրն այն է, որ լավատեսության միակ հիմքը նրա պուպուշ լինելն էր եւ մանկական ժպիտը:

Իսկ իրականում մենք գիտեի՞նք, թե ինչ հայացքներ ունի Արմեն Ամիրյանը: Ճիշտն ասենք, ինքներս մեզ չխաբենք՝ նրա հայացքներին մենք չէինք կարող ծանոթ լինել: Բանն այն է, որ Արմեն Ամիրյանը երբեք իր տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ չի արտահայտել, ավելին, քաղաքական գործիչ չի եղել:

Խոստովանենք, որ այսօր կառավարությունում, եզակի բացառություններով, պատահական եւ քաղաքականությունից ու Հայաստանում տեղի ունեցած անցուդարձից հեռու կանգնած մարդիկ են: Նրանք հայտնվեցին կառավարությունում, երբ մենք չգիտեինք, թե ովքեր են նրանք եւ ինչ պատկերացումներ ունեն երկրի զարգացման վերաբերյալ, իրենց ղեկավարած ոլորտի վերաբերյալ: Բացառություն չէ Արմեն Ամիրյանը:

Հիմնվելով միայն նրա պուպուշիկ լինելու, նույնիսկ համեմատաբար երիտասարդ լինելու վրա, ոմանք վստահ էին, որ ինչ-ինչ, բայց նա արգելելու, փակելու, վերահսկելու, ճնշելու հետ որեւէ կապ չի կարող լինել:

Հավանաբար նման լավատեսության հիմքն այն էր, որ նա մանկական հաղորդում է վարել եւ ժպտացել երեխաներին, գովելով նրանց մանկական նկարները:

Արմեն Ամիրյանի ժպիտի ետեւում, պարզվում է թաքնված է խորհրդային բռնաճնշիչ պոլիտբյուրոյականը: Նա հայտարարում է, թե Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։

Նախ սկսենք նրանից, թե ինչու պետք է մշակույթի նախարարությունը ՊՈԱԿ-ներ ունենա, եւ հետո նրանք ինչու պետք է ցուցահանդեսները համաձայնեցնեն նախարարի, նախարարության հետ: Տպավորություն է, թե Արմեն Ամիրյանը մնացել է 1989 թվականում եւ այդպես էլ մուտք չի դրել անկախ եւ ազատ Հայաստան: Այս պուպուշ տղան, իրականում սովորական կոմերիտական է, որը ամեն ինչ անում է ազատ միտքը եւ խոսքը ոտնատակ տալու համար:

Մշակույթի նախարարությունը պետք է նպատակ դնի նպաստել ազատ մտքի զարգացմանը, հրաժարվի ուղղաձիգ կառավարումից, իր վրայից նետի սովետական եւ սոցիալիստական փոշին եւ կեղտը:  

Մենք վերջին օրերի ընթացքում համոզվեցինք, որ բարի ժպիտով Արմեն Ամիրյանը բարեփոխիչ չէ: Ընդհակառակը, նա գրաքննիչ է բառի ամենավատ եւ զզվելի իմաստով: Նա ցուցահանդես փակող տղա է: Նա կինոփառատոնից ֆիլմ հանող տղա է: Մոտ մեկ տարի է, ինչ նախարար է, եւ չկա մեկը, որ կարող է մատնացույց անել մի դրական տեղաշարժ, մի ռեֆորմիկ նրա ղեկավարած ոլորտում:

Ի՞նչ արեցին տաղանդավոր, շնորհալի ստեղծագործողներին աջակցելու, ոգեւորելու համար՝ ոչինչ: Եւ այս մտածողությամբ ոչինչ էլ չեն անելու: Պուպուշ տղաներով ռեֆորմներ չեն իրականացվում:

Եւ նրանք, ովքեր հույս ունեին, որ Արմեն Ամիրյանի նշանակմամբ ոլորտը կապակենտրոնացվի, կազատականացվի, պետք է խոստովանեն, որ սխալվել են: Այս տղան սովորական կոմերիտական, ավելի ճիշտ կոմսոմոլ է:

Արսեն Գրիգորյան