Բյուջեն ունի միջոցներ թեստավորումն ապահովելու համար, եւ թող ոչ մեկը չփորձի մանիպուլացնել հանրությանը․ Վարդեւանյան
«ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասությունն այլեւս գոյություն չունի իրավական իմաստով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Սահմանադրական դատարանը եզրափակիչ մասում ընդգծել է այն առանցքային հանգամանքը, որի մասին խոսում էինք։ Մենք ասում էինք, որ մարդկանց վրա պետության պարտականությունը չպետք է դրվի։ Մարդիկ իրենց հաշվին չպետք է կրեն կորոնավիրուսի թեստվորման ծախսերի բեռը։ Պետությունն է այս ամբողջ գործընթացի պատասխանատուն, պետությունը ծախսային բեռը չպետք է չթողնի մարդու վրա։ Հատկապես, երբ մենք ունենք սոցիալ-տնտեսական ծանր բեռ։ Այսպիսով՝ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասությունն այլեւս գոյություն չունի իրավական իմաստով։ Երբ անձն իր սուղ միջոցների հաշվին պետք է կատարի այդ հետազոտումների փոխատուցումն, այլեւս հակասահմանդրական է»,- ասաց Վարդեւանյանը։
Անդրադառանալով Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը, ըստ որի պետությունն անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ հետազոտությունը, բայց աշխատողներն ամեն դեպքում պետք է թեստավորվեն, Վարդեւանյանը նշեց, որ պետք է ըմբռնումով մոտենալ, սակայն պահանջել քաղաքական պատասխանատվություն։
«Ի՞նչ է պետք անել այն հարյուրհազարավոր մարդկանց դեպքում, որոնք նման միջոցներ այս ժամանակահատվածում հակասահմանադրական նման ձեւակերպմամբ նման միջոցներ ՊՇՌ հետազոտությունների կենտրոններին։ Ես գիտեմ մարդկանց, որոնք այդ ծախսի պատճառով լրջագույն ֆինանսական դժվարություններ է ունեցել։ Հիմա Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է նայելու այդ մարդկանց աչքերին։ Ի վերջո, Հայաստանում պետք է ձեւավորվի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։ Եթե առողջապահության նախարարը կամ կառավարության անդամը չի կարողանում ընկալել, որ Սահմանադրությունում նշված է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, մեղմ ասած դրա համար պետք է լինի քաղաքական պատասխանատվություն»,- նշեց նա։
Վարդեւանյանի խոսքով՝ այս դեպքում հարց է առաջանում, թե ում վրա պետք է դրվի քաղաքացու թեստավորման համար վճարելու պարտավորությունը։
«Իմ կարծիքը միանշանակ է՝ այդ պարտականությունը պետք է դրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վրա։ Պետական բյուջեն ունի բավարար միջոցներ, եւ թող ոչ մեկը չփորձի մանիպուլացնելով հանրությանը ներկայացնել։ Հետեւաբար՝ այս պարտականությունը այլ հասցեատիրոջ վրա դնելն ուղղակի աբսուրդային իրավիճակ է առաջացնում»,- ընդգծեց Արամ Վարդեւանյանը։
Վարդեւանյանն ավելացրեց, որ երեքօրյա ժամկետում, երբ կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը, ավելի մանրամասն կանդրադառնա թեմային։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ