ԱՄՆ-ում կյանքի սպասվող տեւողությունը 2020թ. գրեթե երկու տարով կրճատվել է
ԱՄՆ-ում կյանքի սպասվող տեւողությունը 2020թ. կրճատվել է գրեթե երկու տարով, ինչը երկրում ամենանշանակալի տարեկան նվազումն է վերջին 75 տարիներին։ Այս մասին, հղում կատարելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (CDC) վերջնական վիճակագրական տվյալներին, երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է The Hill թերթը։
Համաձայն ներկայացված տվյալների՝ երկրում կյանքի սպասվող տեւողությունը կազմել է 77 տարի, ինչը 1,8 տարով ցածր է 2019թ. նույն ցուցանիշից։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը նշված ժամանակաշրջանում նվազել է 2,1 տարով՝ մինչեւ 74,2 տարեկան, իսկ կանանց շրջանում՝ 1,5 տարով՝ կազմելով 79,9 տարի։ Գլխավոր պատճառ է նշվել մահացությունը COVID-19-ից, հիվանդություն, որից ԱՄՆ-ում արդեն մահացել է ավելի քան 810 հազար մարդ։
Պարբերականը նշում է, որ մահացության աճ է գրանցվել բոլոր էթնիկական եւ տարիքային խմբերում՝ սկսած 15 տարեկանից։ Լատինական Ամերիկայից սերածների շրջանում այդ ցուցանիշը ավելացել է 42,7 եւ 32,4 տոկոսով՝ տղամարդկանց եւ կանանց մոտ համապատասխանաբար, աֆրոամերիկացիների շրջանում՝ 28 եւ 25 տոկոսով, ԱՄՆ սպիտակամորթ բնակչության շրջանում՝ 13,4 եւ 12,1 տոկոսով։
CDC-ի հաշվետվությունում նշվում է, որ երկրում մահացությունը դիաբետից անցած տարի առաջին անգամ գերազանցել է 100 հազար դեպքը, իսկ մահացու ելքերի թիվը պատահական վնասվածքներից գերազանցել է 200 հազարը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար