«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղերը մեկնաբանել են Քրիս Նոտի շուրջ սկանդալը
Վերջերս «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քրիս Նոտը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում․մի քանի կին նրա դրա դեմ սեռական բռնության մեղադրանք է առաջադրել։ Առաջին դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում 2004թ․-ին, երկրորդը՝ Նյու Յորքում 2015թ․-ին։
Այդ պատճառով Քրիս Նոտը վայրկենապես զրկվել է միանգամից մի քանի պայմանագրից, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։ 67-ամյա Նոտի գործընկերները՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինտիա Նիքսոնը եւ Քրիստին Դեւիսը խոսել են այդ թեմայով։
«Մենք վշտացած ենք Քրիս Նոտի հասցեին հնչած մեղադրանքների պատճառով։ Մենք աջակցում ենք կանանց, որոնք պատմել են իրենց ցավոտ փորձի մասին։ Մենք գիտենք, որ շատ դժվար էր անել դա, եւ մենք նրանց շնորհակալ ենք դրա համար»,- ասված է նրանց համատեղ հայտարարությունում։
Նոտը հերքում է մեղադրանքներն իր հասցեին, սակայն խոստովանել է, որ իրեն մեղադրող երկու կանանց հետ սեռական կապ ունեցել է, սակայն փոխադարձ համաձայնությամբ։ Նա երրորդ պատմությունն ամբողջովին հորինված է անվանել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար